ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում սկսվել են ՀՀ- և ԼՂՀ-ին հատկացվելիք օգնության քննարկումները
SocietyԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովում սկսվել են քննարկումները՝ 2016 թվականի ֆինանսական տարում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ արտաքին օգնության հատկացման հարցի վերաբերյալ: Հայ դատի ԱՄՆ հանձնաժողովը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խնդրելով առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղի զարգացման համար և 40 մլն դոլարի տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Հայ դատի հանձնախումբը պահանջել է նաև, որ Վրաստանին հատկացվելիք աջակցության 10 տոկոսը ուղղվի Սամցխե-Ջավախքի շրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրերին, հատուկ ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի հայերի, ասորիների և վտանգի տակ գտնվող մյուս փոքրամասնությունների խնդիրները, ինչպես նաև թիրախավորված աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հազարավոր սիրիացի գաղթականներին ապաստանելու համար:
Հատկացումների ենթահանձնաժողովի անդամներից նաև պահանջվել է որևէ ռազմական օգնություն չցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ այն չի համաձայնել դիպուկահարներին շփման գծից հանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հորդորներին, չի դադարեցրել ագրեսիան և լիովին հանձն չի առնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը:
Փետրվարին ԱՄՆ նախագահ Օբամայի
Նախագահն առաջարկել էր 2016-ին 18 մլն 360 հազար դոլարի տնտեսական