Yerevan, 10.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայրապետյան եղբայրների ողբերգությունը. որդու մահվանը հանգեցրած վթարից մինչև եղբոր ինքնասպանություն

Yerkir.am-ը գրում է.

Երջանկությունը հարստության մեջ չէ: Այս ոսկե կանոնն արդիական է բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում: Թվում է, թե օլիգարխի կյանք վարողներն ազատված են հոգսերից, և նրանց դուռը միայն հաջողություններն են թակում, սակայն բազմաթիվ դեպքեր վկայում են, որ շատ հաճախ հենց նրանց է ճակատագիրը փորձությունների ենթարկում:

Հայաստանում նույնպես դժբախտացած հարուստներ կան: Օրինակը ազատամարտիկ, Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի ընտանիքի ողբերգությունն է, երբ տարբեր ժամանակներում տարբեր պայմաններում մահացան ընտանիքի հայրը, հետո՝ որդիները…

Տակավին դժբախտ կարող են համարվել նաև երբեմնի հզոր և հարուստ Հայրապետյանները: «Հայրապետյան եղբայրներ» ընկերության սեփականատեր Փայլակ Հարապետյանի մի որդին ծանր հիվանդ է, մյուսը՝ Հովիկ Հայրապետյանը, 2002-ին վթարի զոհ դարձավ, իսկ դեպքից 10 տարի անց ինքնասպան եղավ Փայլակի եղբայրը՝ Միշա Քալանթարյանը (ազգանունն այլ է): Էլ չենք ասում` Հայրապետյանի ունեզրկումը, որը կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ:

Այս ընտանիքի` թերևս ամենամեծ ողբերգությանը՝ 40-ամյա Հովիկ Հայրապետյանի մահվանն անդրադառնալու կարիք չէր լինի, եթե վերջին շրջանում չշահարկվեր տարիներ առաջ տեղի ունեցած դեպքն ու այն չկապվեր պաշտոնյաներից մեկի կնոջ անվան հետ: Խոսքը Հովիկ Հայրապետյանի մահվան ելքով վթարի մասին է: Տակավին վերջերս մի կայք այս վթարի մեղավոր համարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջը՝ նշելով, որ հենց նա է եղել ղեկին, իսկ «Հրապարակ» թերթը, հղում անելով որոշ լրատվամիջոցների, հավանաբար` նկատի ունենալով հենց այդ կայքը, վերապատմել էր այն: Օրաթերթի այդ հրապարակումն էլ հիմք դարձավ, որպեսզի նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դիմի դատարան և հրապարակված տեղեկությունների վերաբերյալ հերքում պահանջի:

Սա այն պատմությունն է, որի մասին ժամանակին խուսափում էին խոսել կամ այլ կերպ էին փորձում ներկայացնել վթարից մահացած 40-ամյա Հովիկ Հայրապետյանի հարազատները: Երևի թե պատճառն «ազնվական» ընտանիքի հեղինակությունն էր, որ ինչ-որ աղջկա անզգույշ քայլի պատճառով չէին ուզում վարկաբեկվել:

Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանի խոսքով՝ 2003-ի ապրիլին այս գործով ազատազրկման է դատապարտվել Աննա անունով մի կին, որի պատիժն արդեն մարվել է: Սակայն ուշագրավ է, որ այն ժամանակվա մամուլի հրապարակումներում այդ կնոջ և նրա գործով նախաքննության կամ դատական քննության մասին որևէ տեղեկության չհանդիպեցինք: Մեզ հաջողվեց միայն պարզել, որ ավտովթարի գործով, այսպես ասած, դատաքննությունը տեղի է ունեցել Աշտարակում, քանի որ դեպքն էլ տեղի էր ունեցել Աշտարակի ճանապարհին և, ըստ ընդդատության, հենց այդ տարածքի դատարանին էլ բաժին էր ընկել:

Մահացած Հովիկ Հայրապետյանի հայրը՝ Փայլակ Հայրապետյանը, yerkir.am-ի հետ զույցում հավաստիացրեց, որ վթարի համար մեղավոր կինը դատապարտվել է, թեև անունը չի հիշում, նաև ասաց, որ դատական նիստերին երբևէ չի գնացել: Փոխարենը, նրա խոսքով, նիստերին մասնակցել է մյուս որդին: Իսկ դեպքն, ըստ նրա, եղել է այսպես. «Էդ կինը ժամանակին եղել ա Դուբայում, իմ տղան դրան ըտեղ ա տեսել, հետո եկել են, Երևանում հանդիպել են: Ըստ էդ կնոջ ցուցմունքի՝ դեպքի օրը գնացել են Հանրապետության հրապարակում սուրճ են խմել, հետո ընկերներով գնացել են Աշտարակ՝ խմելու: Հետդարձի ճանապարհին ղեկին էդ կինն ա նստել, տղաս՝ կողքը, էդ կինը քաշել ա ավտոբուսի դեմը ու հարվածը տղայիս կողմից ա եղել: Մինչև տարան հիվանդանոց՝ մահացավ»,-պատմեց Հայրապետյանը և հայտնեց դեպքի վերաբերյալ իր ունեցած կասկածները:

«Իմ կարծիքով` իրականում իմ տղուն Աշտարակում թույնել են ու դիտավորյալ էդ ավարյան կազմակերպել, որ իմանան դրանից ա մահացել. էդ ճանապարհին հնարավոր չէր ռազվառոտ անել, որ էդ կինն իբր փորձել էր անել: Իմ տղուն թույնեցին, տենց սպանեցին»,-հայտարարեց նա:

Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ որդու մահվան մեջ մեղավոր կինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, 2 տարի պատիժը կրել է Աբովյանի կանանց գաղութում, սակայն համաներման ակտով ազատ է արձակվել ու հեռացել Հայաստանից: «Էդ կինը տարավ տղուս կոտը կերավ, հիմա էլ Հայաստանից փախած ա՝ Մոսկվայում ա: Բայց թե ի՞նչն ա պատճառը եղել, որ իմ տղուն էդ օրը գցեցին, չեմ իմանում, որովհետև էդ խուլիգանկան չասեց` ինչի համար»,- ասաց նա:

Անդրադառնալով այս դեպքը Ռուզաննա Խաչատրյանի անվան հետ կապելուն` Հայրապետյանն ասաց. «Էն ժամանակ Սեյրան Օհանյանի կինը չգիտեմ` ուր ա եղել, բայց որ ինքը լիներ, ինքը կդատապարտվեր»:

Դիտարկմանը` արդյո՞ք քննության առարկա դարձել է իր այն վարկածը, որ որդուն Աշտարակում թունավորել են, նա պատասխանեց. «Ես դա հետագայում եմ իմացել: Եթե ես անուններ իմանայի` շատ վատ կլիներ, հիմա իրանք էլ իմ տղու օրը կընկնեին, չկար ոչ մի կասկածյալ, մինչև հիմա ինձ համար մութ ա»:

Մինչև հիմա մութ այս դեպքին, սակայն, շատ ավելի առեղծվածային պատմություններ են հաջորդել, որոնք նույնպես ժամանակին մոռացվել են: Հովիկ Հայրապետյանի մահվան 7-րդ օրը՝ 2002թ. հունիսի 19-ին, սպանված էին գտել Հայրապետյանի ընկերոջը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի անդամ Հովհաննես Մանուկյանին: Նրա սպանության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Փայլակ Հայրապետյանի եղբայրը՝ Միշա Քալանթարյանը, ով, սակայն, դատարանի կողմից անմեղսունակ էր ճանաչվել և ուղարկվել հարկադիր բուժման: Ըստ մամուլի հրապարակումների՝  Հայրապետյանները Հովիկ Հայրապետյանի  վթարը կազմակերպելու մեջ  մեղադրել էին  Հովիկ Մանուկյանին:

Սակայն վերջինիս հայրը՝ Ղազար Մանուկյանը, բազմիցս հայտարարել է, որ սպանողը ոչ թե Միշա Քալանթարյանն է, այլ Փայլակ Հայրապետյանը, նրա որդին՝ Հայրապետ Հայրապետյանը, հայտնի դատավորի եղբորորդիներ Գագիկ Քալանթարյանը, Արթուր Եգորյանը: Իսկ սպանությունն էլ, ըստ նրա, տեղի է ունեցել հենց Փայլակ Հայրապետյանի տանը, իսկ հետո որդուն տեղափոխել են Օրբելու փողոց ու հեռացել: Այս ամենի կապակցությամբ Ղազար Մանուկյանը ժամանակին բաց նամակով դիմել էր նաև Ռոբերտ Քոչարյանին:

Թե որքանո՞վ այս երկու պատմությունները կապ ունեն 2012-ին Միշա Քալանթարյանի ինքնասպանության կամ Հայրապետյանների սնանկացման հետ, ոչ ոք չի կարող ասել: Սակայն այն, որ այս պատմություններից յուրաքանչյուրն իր դառը հետքը թողել է այս ընտանիքների կյանքում, փաստ է:

Իսկ շատերի համար մոռացված պատմությունները «պեղելով»` դրանք խեղաթյուրված ներկայացնելը ընդամենը ավելի է բորբոքում այս ընտանիքների վիշտը:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri