Աջափնյակում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 1972 թվականի ծնված տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սպանությունը կատարելու կասկածանքով մեկ անձ ձեբակալվել է։
2015թ. հունիսի 3-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության թիվ 22 անձնակազմը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխել ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։ Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:
Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է։ Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: