Դատախազի որոշմամբ՝ Գոհար Ենոքյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը
SocietyՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ՝ Գոհար Ենոքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով դադարեցվել է քրեական հետապնդումը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Գոհար Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը: «Իմ բողոքի քննության արդյունքներով պարզվել է, որ առաջադրված մեղադրանքն անհի մն է, որի արդյունքում էլ որոշում է կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը Գոհար Ենոքյանի նկատմամբ»,-հայտնեց նա:
Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 2014թ. հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննությանվարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործիշրջանակներում: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ՝ 2015 թվականի ապրիլի 3-ին քրե ական գործն ուղարկվել է ՀՀ հատուկքննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: 2015թ. մայիսի 7-ին քրեական գործով որոշում էրկայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդկետերով:
Նախաքննության ընթացքում պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ,շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու ևչվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու`սպանության նախապատր աստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ինխարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստածհանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով: