Իսրայելում սկսված գործընթացները կհանգեցնեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Ադելինա Լիվշից
SocietyԻսրայելի ժողովուրդը հասկանում է հայ ժողովրդի ցավը և ընդունում Հայոց ցեղասպանությունը:Լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրեական համայնքի «Մագեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը: Նրա խոսքով` հրեա ժողովուրդն արդեն վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Իսրայելի պետությունը, աշխարհաքաղաքական շահե րից ելնելով միայն, չի կարողանում ընդունել այն: «Ես որոշ ժամանակ ապրել եմ Իսրայելում և լավ գիտեմ, որ իսրայելի ժողովուրդը, բոլորն առանց բացառության, հասկանում և իրենց սրտին մոտ են ընդունում հայ ժողովրդի ողբերգությունը»,-ասաց նա:
Լիվշիցը լավատեսորեն է տրամադրված, որ Իրայելում ընթացող աննախադեպ գործընթացները կարող են հանգեցնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Քնեսեթի խոսնակ Յուլի Յոել Էդելշտեյնի հայտարարությունը, որով կոչ էր անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և նախագահ Ռեուվեն Ռիվլինի անձնական դիրքորոշումը հարցին ակնկալիքներ են առաջացնում: «Կարծում եմ` գործընթացն արդեն սկսվել է և ի վերջո կհանգեցնի պետության կողմից ցեղասպանության ճանաչմանը, քանի որ ժողովուրդն արդեն վաղուց ճանաչել է այն»,- ամփոփեց «Մագեն Դավիդ» թերթի խմբագիրը: