Եզդիների ներկայացուցիչը կոչ արեց գերտերություններին շարունակել պայքարն իսլամիստ ծայրահեղականների դեմ
SocietyՀայաստանի եզդիները կոչ են անում եվրոպական երկրներին պայքարել իսլամիստ ծայրահեղականների դեմ, որպեսզի Մերձավոր Արևելքի քրիստոնյա և եզդի ժողովուրդները խաղաղ ապրելու հնարավորություն ստանան:Լրագրողների հետ հանդիպմանը նման կոչ արեց ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը: Եզդի համայնքի ներկայացուցչի խոսքով` իսլամիստ ահաբեկիչների գործողությունների հետևանքով սպանվել է մոտ 500 հազար եզդի:
«2014 թվականի օգոստոսի 2-ից Մերձավոր Արևելքում մեծ չափերի հասնող կոտորածներ իրականացվեցին տեղի ազգաբնակչության, հատկապես եզդիների դեմ: Իսլամիստները ցանկանում են իսլամական խալիֆայություն ստեղծել այնտեղ և նրանց մեծ օգնություն է ցույց տալիս Թուրքիան: Իսկ եվրոպական երկրները չեն կարողանում պայքարել դրանց դեմ»,- ասաց Սիաբանդ Բաքոյանը:
Իրաքի հյուսիսում եզդիները սպանվում են իրենց կրոնական պատկանելության համար, իսկ ցանկացած խմբի կանխամտածվածոչնչացում կրոնական տարբերակիչով` ցեղասպանություն է: 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունըընդունած «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանություն էհամարում որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացմաննպատակով իրականացվող խմբի անդամների սպանությունը, ինչպես նաեւ խմբի համար միտումնավոր կերպով կենսականայնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: