Ֆրանսիական գինեգործական ընկերության հետ քննարկվել է ՀՀ-ում ձեռնարկություն ստեղծելու հնարավորությունը
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ գինեգործական ավանդույթներին և ոլորտի ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում ունեն փոխգործակցության մեծ ներուժ, մասնավորապես գինեգործության, խաղողագործության և պանրագործության ոլորտ ներում:
«Հատկապես այս ճյուղերում Ֆրանսիան ունի դարերով կուտակած հարուստփորձ, որի կիրառման դեպքում և ֆրանսիացիմասնագետներիհետսերտ համագործակցության շնորհիվ մեր երկրում գինեգործությունն ու պանրագործությունը զարգացման նոր փուլ կմտնեն», - ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, նշել է Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` այդ ոլորտների զարգացումն առավել արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` ստացված արտադրանքը հետագայում ԵՏՄ շուկա արտահանելու նպատակով: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ շնորհիվ Հայաստանի բարենպաստ բնակլիմայական պայմանների և ֆրանսիական կողմի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ այդ արտադրանքը ԵՏՄ շուկայում մեծ պահանջարկ կունենա:
Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ֆրանսիական ընկերություններին տեղական ձեռնարկությունների հետ գործարար կապերի հաստատման խնդրում:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին համոզմունք են հայտնել, որ ճանաչողական բնույթ կրող այս այցը կունենա շարունակական բնույթ և հիմք կհանդիսանա հետագայում տեղացի գինեգործների հետ սերտ ու արդյունավետ համագործակցության հաստատման համար: