«Փոփ Արտ». նորաստեղծ նվագախումբը համերգ կունենա
LifestyleՀունիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Փոփ Արտ» նվագախմբի համերգը:
Նվագախմբի անդամներն են՝
Անի Ասլանյան - 1-ին ջութակ,
Շաղիկ Մարտիրոսյան - 2-րդ ջութակ,
Արտաշես Ասատրյան - ալտ,
Անշելա Սարգսյան - թավջութակ,
Կարեն Խաչատրյան - կոնտրաբաս,
Տիգրան Գևորգյան - ֆլեյտա,
Իշխան Հարությունյան - սաքսոֆոն,
Արմեն Աղաջանյան - դաշնամուր,
Արմենակ Գրիգորյան - հարվածային գործիքներ
Մենակատարներ՝
Իրինա Զաքյան
Հովհաննես Այվազյան:
Նորաստեղծ խմբի նպատակը մեդիայի կողմից անտեսված, սակայն որակյալ երաժշտության տարածումն է: Դա վերաբերում է երաժշտության բոլոր տեսակներին՝ դասական արիաներ, ջազ, փոփ, ռոք և տարբեր սաունթրեքեր՝ նույնիսկ մուլտֆիլմների: Խմբի անդամները հիմնականում ֆիլհարմոնիայի վաստակավոր արտիստներ են:
Համերգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. մուտքն ազատ է: