Պահանջատիրական մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման
SocietyՀարգելի հայրենակիցներ, հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ մեր պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում: Միասին ցույց տանք ՀՀ քաղաքացու միասնականությունն ու վճռականությունը: Ո՛չ մի լումա ավել չենք վճարելու, ներկայիս սակագինն արդեն իսկ ապօրինի է: Լինենք պահանջատեր:Հիշեցնում եւ նախազգուշացնում ենք, որոշողը մենք ենք:
<<Ո՛չ թալանին>> քաղաքացիական նախաձեռնություն