Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
SocietyՀանրապետության տարածքում հունիսի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օ դի ջերմաստիճանը հունիսի 6-7-ին էապես չի փոխվի, հունիսի 8-ի ցերեկն արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունիսի 6-10-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 6-10-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան: