Իրինա ու Լուսինե Թովմասյանները Մարիայի ատամհատիկը տոնի են վերածել
LifestyleԵրեւանյան բացօթյա սրճարաններից մեկում երեկ՝ հունիսի 4-ին, իսկական մանկական տոնախմբություն էր: Առիթն Իրինա Թովմասյանի կրտսեր դստեր՝ 8 ամսական Մարիայի ատամհատիկն էր :): Իրինան ընտանեկան ու ընկերական միջավայրում կազմակերպել էր աղջկա ատամհատիկը, որի բացառիկ մանրամասներն ու լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:
Փոքրիկ Մարիան միանգամից երկու մասնագիտություն է ընտրել՝ նկարչուհի ու հաշվապահ :): «Երբեք երեխաներիս չեմ թելադրի իմ ցանկությունը, նրանց կօգնեմ միայն խորհուրդներով: Ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, հնարավորության սահմաններում կսատարեմ: Երբեք ներքին ցանկություն չեմ ունեցել, որ այս կամ այն մասնագիտությունն ընտրեն, կարեւորը՝ սիրեն ու նվիրվեն իրենց գործին»,- մեզ հետ զրույցում ասել է Իրինան:
Փոքրիկ Մարիայի ատամիկները քույրիկների պես հեշտությամբ են «հայտնվել». «Արդեն երկու ատամիկ ունի: Երեք աղջկաս դեպքում էլ չեմ զգացել, որ նրանք ատամ են ծակում, շատ թեթեւ է անցել այդ պրոցեսը: Ատամը տեսնելուն պես անցանք տոնի կազմակերպմանը: Ատամհատիկն ավելի շատ եմ սիրում ու կարեւորում, քան ծննդյան օրը, այն կյանքում մեկ անգամ է լինում, բացի դա՝ հետաքրքիր արարողակարգ ունի»:
Շարունակությունը՝ այստեղ: