Աշխարհի բանակների հատուկ նշանակության զորքերում գործող 15 ամենադաժան փորձությունները (լուսանկարներ)
LifestyleՑատկել հրե օղակի միջով, գլխով աղյուսներ կոտրել ու անգամ օձի արյուն խմել։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն փորձություններից, որոնք կիրառվում են աշխարհի տարբեր բանակների հատուկ նշանակության ջոկատներում։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենավտանգավոր 15 փորձությունները, որոնք կիրառվում են հատուկ նշանակության զորքերում։
1. Հարավկորեական հատուկ նշանակության զորքերում գործարկվում է տամեսիվարի կոչվող փորձությունը, որի իմաստը կայանում է նրանում, որ մարմնի չպաշտպանված մասերով պետք է կոտրել պինդ իրեր, ինչպես, օրինակ, տախտակներն են կամ էլ սալիկները։

2. Բելառուսական հատուկ նշանակության զորքերում հերիք չէ՝ ստիպում են գլխով քարե սալիկներ կոտրել, դեռ մի բան էլ դա պետք է անել, երբ դրանք այրվում են։

3. Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի (спецназ ГРУ) մարտիկների մարմինները պողպատից են։ Լուսանկարում դուք տեսնում եք, թե ինչպես են հատուկ նշանակայինի մարմնի վրա սուր դանակ գցում։

4. Իսկ սա արդեն դասական ժանրից է. չինացի հատուկ նշանակայինը ցատկում է հրե օղակի միջով։

5. Չինացի հատուկ նշանակայիններին նաև կոփում են հոգեբանորեն։ Ահա այսպես նրանց սովորեցնում են ձերբազատվել տագնապի զգացումից։

6. Այս լուսանկարում հնդկական բանակի գուրկխերի գնդի (նեպալցի կամավորներից կազմավորվող հատուկ նշանակության ջոկատ) մարտիկները սովորում են յոգայի միջոցով երկար ժամանակով պահել շունչը ծխով լցված տարածքում։

7. Թայվանյան ծովային հետևակայիններն 9 շաբաթ տևող իրենց պատրաստման փուլի վերջում պետք է 50 մետր սողան սուր ծայրերով քարերից ու կորալներից կազմված արահետով։ Այս սարսափելի փորձությունը ցինիկաբար անվանում են «ճանապարհ դեպի դրախտ»։

8. Իսպանացի հատուկ նշանակայինները պարտավոր են սողալով անցնել երկաթյա պարանի վրայով։

9. Իրաքի զորքերի շիա մարտիկների համար էլ այսպիսի փորձություն է նախատեսված. զինվորները «մոստ» են անում, իսկ եթե հապաղում են, ինքնաձիգի խզակոթով հարված են ստանում որովայնին։

10. Դուք հավանաբար չեք հավատա, բայց ստորև տեսնում եք իսրայելական բանակի հատուկ նշանակայիններին, ովքեր ցրտի ու բքի պայմաններում նախապատրաստվում են օտար միջավայրերում հնարավոր գործողություններին։ Սա դաժան փորձություն է մի երկրի համար, որտեղ ցուրտ ու ձմեռ չի լինում։

11. Ավելի վճռական են ցրտին դիմանալ սովորեցնում հարավկորեական հատուկ նշանակայիններին։

12. Որոշ բանակներում կարևոր դեր է հատկացվում ջունգլիներում գործողությունների նախապատրաստելը։ Օրինակ՝ թայ հատուկ նշանակայիններին սովորեցնում են ուտել միջատներ ու ծարավը հագեցնել օձի արյունով։ Լուսանկարում ամերիկացի հատուկ նշանակային է, ով ջանում է անցնել այդ փորձությունը թաիլանդցիների հետ համատեղ զորավարժությունների ժամանակ։

13. Ֆիլիպինցի հատուկ նշանակայինները պետք է միշտ լինեն զգաստ ու պահպանեն հավասարակշռությունը։ Լուսանկարում դուք տեսնում եք, թե ինչպես են ծովային հետևակայիններին ստիպում ուտելու ժամանակ գլուխների վրա բանան պահել։ Եթե զինվորը գցի այն, ապա պարտավոր է ուտել առանց կեղևազրկելու։

14. Գերմանական հատուկ նշանակայինների համար գործում է նորմատիվ՝ ջրի տակ շունչը պահած զենքը քանդել-հավաքելու համար։

15. Հատուկ փորձություններով են անցնում նաև չորքոտանի զինվորականները։ Օրինակ՝ այն բանակներում, որտեղ կան ձիավորների ստորաբաժանումներ, ձիերին վազեցնում են ծխի միջով, իսկ շներին սովորեցնում են պարաշյուտով ցատկել։ Ստորև դուք տեսնում եք ռուսական ոստիկանության հատուկ ջոկատի շանը, ով իր ատամներով զգուշորեն տեղափոխում է բոլոր շների ամենաոխերիմ թշնամուն՝ կատվին։
