«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության բացակաների թիվը մեծ է եղել
Society«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության բացակաների թիվը Գյումրիի քննական կենտրոններում մեծ է եղել: «Հայոց լեզու և գրականություն» առարկան ամենաշատ հայտագրված առարկան էր, դա է պատճառը, որ ի տարբերություն քննական առաջին օրվա, երբ 3 առարկայից՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», Շիրակի մարզի բոլոր դիմորդները քննություն են հանձնել 1 քննական կենտրոնում, այս անգամ քննություններն անցկացվեցին բոլոր 3 քննական կենտրոններում՝ թիվ 10,11 և 21 դպրոցներում տեղակայված: Բոլոր 3 քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են ճիշտ ժամանակին և առանց միջադեպերի, սակայն, ինչպես նշում էին քննական կենտրոնների ղեկավարները, ցավալի և անհասկանալի էր բացակաների այդ թիվը: Նշենք, որ թիվ 21 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հայտարարագրված 161 դիմորդից քննությանր ներկա էր 149-ը, թիվ 11 դպրոցում տեղակայված կենտրոնում 160 դիմորդի փոխարեն քննության ներկայացել էր կրկին 149-ը, իսկ բացակաների ամենամեծ թիվը՝ 16 դիմորդ, արձանագրվել է թիվ 10 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում, որտեղ քննության պետք է ներկայանար 240 դիմորդ:
Ինչպես տեղեկացրեց Գյումրու թիվ 21 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար Արամ Մարտիրոսյանը, կենտրոնը պատրաստ էր քննության՝ և՛ տեխնիկական առումով, և՛ մասնագետների մասով: «Ցավոք մեծ է բացականների թիվը: Սակայն ասել, թե ինչի հետ է դա կապված, չեմ կարող: Գուցե հիմնականում հարգելի պատճառներով: ԳԹԿ-ում՝ հանձնաժողովում դիմումները կքննարկվեն, և, դրանք հարգելի որակվելու դեպքում, հնարավորություն կընձեռվի մասնակցել լրացուցիչ քննության»,-նշեց կենտրոնի պա տասխանատուն՝ ավելացնելով, որ կենտրոնում արվել է ամեն ինչ, որ դիմորդները զերծ մնան ավելորդ լարվածությունից և ուշադրությունը սևեռեն միայն իրենց աշխատանքերի վրա: