Yerevan, 10.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում Բնապահպանի օրը նշանավորվեց ոլորտի նվաճումների ցուցահանդեսով

Աշխարհը հունիսի 5-ին նշում է Բնապահպանության օրը, իսկ Հայաստանում այդ օրը նշվում է որպես Բնապահպանի օր, որի խորհուրդը առավել մեծ նշանակություն ունի Հայաստանի բնակչության համար, քանի որ երկիրը հարուստ է կենսաբազմազանությամբ և այն պահպանելու խնդրի առջև է կանգնած:  Այս մասին հունիսի 5-ին Երևանի Սիրահարների այգում կայացած Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Բնության պահպանության խորհուրդը չպետք է սահմանափակվի հունիսի 5-ով, այլ պետք է մեզ ուղեկցի յուրաքանչյուր օր՝ վերհանելու և լուծելու համար բնապահպանական խնդիրներն՝ ի շահ քաղաքացիների և ապագա սերունդների բնականոն կյանքի: Մարդը բնությունից պետք է վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այս խորհուրդը ներառվում է Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա այս տարվա կարգախոսում. «7 միլիարդ ցանկություն՝ մեկ մոլորակ. սպառիր խնայողաբար»: Այն մեկ անգամ ևս հիշեցնում է, որ մայր բնության ռեսուրսները սահմանափակ են, և այն շռայլելու իրավունք չունենք», - շեշտեց Արամայիս Գրիգորյանը:

Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում էին շուրջ 50 կազմակերպություններ՝ ներկայացնելով Բնապահպանության նախարարության և միջազգային կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունքում կատարվող ծրագրերը, որոնք  վերաբերում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող, քաղաքային «կանաչ» լուսավորման և շենքերի ջերմամեկուսացման հետ կապված, օզոնային շերտի պահպանության նվիրված աշխատանքներին: Նաև մասնացում էին բնապահպանական ՀԿ-ներ, որոնք իրականացնում են կրթական ծրագրեր, թիրախային համայնքներում՝ ներդրումային ծրագրեր:

Ցուցահանդեսին նաև ներկայացված էր Օզոնի ազգային կենտրոնը, որը հիմնադրվել է 2005թ.՝ բնապահպանության նախարարության հովանու ներքո, և զբաղվում է օզոնային շերտը քայքայող նյութերի փուլային փոխարինման ազգային ծրագրի իրականացմամբ:

«Մենք ստանձնել ենք պարտավորություններ՝ փոխարինել երկրում օզոնային շերտը քայքայող նյութերի կիրառումը ավելի անվտանգ տարբերակներով: Հայաստանը երբևիցե չի ստեղծել նման նյութեր և միմիայն ներկրել է: Օզոնային շերտը քայքայող նյութերը կիրառվում են կյանքի շատ լայն բնագավառներում, և դրանք շրջանառությունից հանելու համար իրականացնում ենք մի շարք ծրագրեր, օրինակ, սառնարանային տեխնիկա վերանորոգող վարպետների վերապատրաստում», - ասաց Օզոնի ազգային կենտրոնի Մոնրեալի արձանագորթյան և կոնվենցիայի ազգային համակարգող Լիաննա Ղահրամանյանը:

Օզոնի ազգային կենտրոնի ներկայացուցիչը մանրամասնեց, որ սառնարանային տեխնիկա վերանորոգողների դասընթացն անցած մասնագետներին ծրագրի վեջում տրվել են հատուկ սարքավորումներ: Եթե նախկինում սառնարանը վերանորոգելիս բալոնը բաց էին թողնում և օզոնի համար վտանգավոր նյութերն արտանետում մթնոլորտ, այժմ այդ սարքավորումներով գազը լցվում է մեկ այլ բալոն և այունետև վերաշրջանառվում:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ Նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի և Կառավարության ներկայացուցիչներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀԿ-ների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ:

«Շատ կարևոր է հայրենի բնության պահպանությունը, բնության բարիքներ օգտագործումը պատասխանատու, մտածված և հարատև օգտագործման ձևով: Համաշխարհային տնտեսության և բնակչության աճը մեզ այլ հնարավորություն չեն տալիս, քան խնայողաբար վերաբերվել բնության ռեսուրսներին: Այդ իսկ առումով, կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը, ՀՀ-ն անդամակցում է 23 միջազգային բնապահպանական համաձայնագրերի», - նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Փոխանցելով ցուցահանդեսին ներկայացված տաղավարներ այցելությունից ստացված տպավորությունները՝ փոխվարչապետը նշեց, որ տպավորված է ոչ միայն գիտակրթական ծրագրերով, որոնք իրականացնում են տարբեր կազմակերպություններ, այլ նաև այն տեխնիկական և գործարար լուծումներով, որոնք մշակել են թե՚ փորձառու մասնագետները, թե՚ երիտասարդները:

Միջոցառման շրջանակներում բնապահպանության նախարարը պարգևներ և պատվո շքանշաններ հանձնեց ոլորտի մի շարք ներկայացուցիչների և Բնապահպանության նախարարության աշխատակիցների:

Հունիսի 5-ին Երկիր մոլորակի բնակիչները նշում են Բնապահպանության օրը. 1972թ.-ին ՄԱԿ-ի վեհաժողովի 27-րդ նստաշրջանում այս օրը հռչակվեց Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օր:  Հայաստանի Հանրապետությունը, 1992 թ. անդամակցելով ՄԱԿ-ին, միացավ նաև այս նախաձեռնությանը: Իսկ 2004թ որոշում ընդունվեց հունիսի 5-ը նշել որպես Բնապահպանի օր:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri