Օրվա լուսանկարը. Հայոց լեզվի քննությունից հետո (լուսանկարներ)
SocietyNews.am-ը գրում է.
«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներն այսօր այնքան էին անհանգստացած իրենց հանձնած թեստերի արդյունքներով, որ չսպասելով ԳԹԿ գնահատականին, փորձում էին գոնե մոտավոր գնահատականը իմանալ` խորհրդակցելով իրենց կրկնուսույցների հետ։
Իրենց պատասխանները չմոռանալու համար նրանք տարբեր հնարքների էին դիմել` դրանք գրելով անձեռոցիկներին, նույնիսկ ձեռքերին։
Քննասենյակից դուրս եկած դիմորդներն առաջինը, որ անում էին, զանգահարում էին կրկնուսույցներին։
Ի դեպ, մեր հարցումները ցույց տվեցին, որ դիմորդների 99 տոկոսը շարունակում է չվստահել դպրոցի գիտելիքներին եւ դիմել կրկնուսույցի ծառայությանը։
Նշենք, որ հանրապետությունում այսօր հայոց լեզվի քննություն է հանձնել մոտ 7000 դիմորդ։
