Վթար Կապան-Կովսական ավտոճանապարհին
SocietyՓրկարար ծառայությունը հունիսի 5-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Կովսական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքերում «ՎԱԶ-2105» մակնիշի 34TV243 պ/հ ավտոմեքենան Կապան-Կովսական ավտոճանապարհի մոտ 15 կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի քարերին. վարորդ՝ 1989թ. ծնված Ա. Ա.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենան: