ՕԵԿ-ի բլեֆը
BlogԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օրինաց Երկիր» կուսակցությունը պատրաստվում է հայտարարել «Հայկական վերածնունդ» անվանումով նոր հասարակական-քաղաքական միավորման ստեղծման մասին:
Հիշեցնենք, որ նախորդ կիրակի այդ կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում էր կայացվել նախաձեռնել հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա՝ երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի և կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ: Դրան իբր թե նախորդել էր շուրջ 50 քաղաքական ուժերի ու Հկ-ների հետ խորհրդատվություններ:
Ամեն ինչ, կարելի է վստահաբար ասել, արվում է ՕԵԿ-ավարի. Որտեղից գտան 50 «ազդեցիկ» քաղաքական միավորներ, երբ Հայաստանում գործող ակտիվ քաղաքական ուժերի թիվը չի հասնում նույնիսկ մեկ տասնյակի, իսկ ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողներից գոնե մեկը ոչ միայն չի մասնակցում այդ միավորմանը, այլև բոլորը միասին և միահամուռ ոչ են ասում ՝ կանխատեսելով մեռելածին ապագա:
Ինչ է սա, քաղաքական հերթական բլե՞ֆ, նախընտրական նոու հաու, թե՞...
PR և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով դա աշխարհում ընդունված PR տեխնոլոգիա է, երբ վարկաբեկված կամ հեղինակազրկված քաղաքական ուժը փոխում է անվանումը՝ պահպանելով բուն օղակը:
«Երբ 2008 թվականի մարտից առաջ իր ստացած ձայները փոխեց ընդամենը մի պետական աթոռով, դրանից հետո ՕԵԿ-ը քաղաքական դաշտում կնքեց իր մահկանացուն»- կարծում է փորձագետը, և նրա հետ դժվար է չհամաձայնել:
Ինչ անվան տակ էլ փորձեն հանդես գալ Արթուր Բաղդասարյանն ու իր համախոհները, մեկ է հստակ երևալու են ՕԵԿ-ի ականջները:
Իսկ քաղաքական լայն կոնսոլիդացիայի և 50 կազմակերպությունների հետ բանակցությունների մասին հայտարարությունները հերթական բլեֆն է, որ շրջանառության մեջ է դրել ՕԵԿ-ը, 2017-18 թվականների ընտրության ժամանակ ինչ-որ արդյունքի հասնելու համար: