Ծառուկյանի այն հայտարարությունը, թե քաղաքականությունից դուրս է եկել, որպեսզի արյուն չթափվի, հարցեր է առաջացնում
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախ, եթե արյուն չթափվելու պայմանը քաղաքականությունից նրա դուրս գալն էր, ապա չի կարելի՞ արդյոք ենթադրել, որ հենց նրա վարած քաղաքականությունն էր տանում արյունահեղության:
Երկրորդ. եթե ոչ թե Գ.Ծառուկյանի վարած քաղաքականությունն էր տանում արյունահեղության, ապա՝ ու՞մ: Ո՞վ էր նախաձեռնելու արյունահեղություն, եթե Գ.Ծառուկյանը դուրս չգար քաղաքականությունից: Ընդդիմադիր մյու՞ս ուժերը՝ ոչ: Հավանաբար՝ իշխանությունները:
Եթե Գ.Ծառուկյանը ենթադրում էր, որ այսօրվա իշխանություններն են նախաձեռնելու արյունահեղություն՝ կոպտորեն խախտելով քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ապա... ապա ինչպե՞ս է Գ.Ծառուկյանը նորից կանգնում իշխանավորների կողքին, ովքեր, ըստ նրա, կարող էին նախաձեռնել արյունահեղություն:
Մի խոսքով, Գ.Ծառուկյանի այդ արդարացումն անտեղի է և չաշխատեց: