iPhone 7-ը կվաճառվի սեպտեմբերից
LifestyleԱմերիկյան Apple ընկերության iPhone 7 նոր մոդելի սմարթֆոնի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 25-ին և կիրականացվի Vodafone օպերատորի միջոցով: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Mobile News-ի մոտ են հայտնվել բջջային օպերատորի աշխատակիցների էլեկտրոնային նամակագրությունը, որը եւ հրապարակվել է:
Յոթերորդ սերնդի սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը կսկսվի այս տարվա սեպտեմբերի 18-ին։ iPhone-ները ձեռք կբերեն Force Touch տոխնոլոգիա, ավելի հզոր տեսախցիկ և մի քանի այլ ֆունկցիոնալ նորամուծություններ։
Ինչպես տեղեկացնում է KGI Securities-ը՝ սմարթֆոնների էկրանի լուծաչափը և անկյունագիծը կլինեն այնպիսին, ինչպիսին iPhone 6 և iPhone 6 Plus-ինն է՝ 4.7 և 5.5 դյույմ, իսկ գույների սպեկտրը կհամալրի «վարդագույն ոսկին»։
Apple-ն իր վեցերորդ սերնդի սմարթֆոնները ներկայացրել էր 2014-ի սեպտեմբերի 9-ին: