Աֆղանստանի բանակը մի քանի օրում «Թալիբան» խմբավորման 96 գրոհային է ոչնչացրել
SocietyԱֆղանստանի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության արդյունքում՝ մի քանի օրվա ընթացքում «Թալիբան» ծայրահեղական խմբավորման շուրջ 96 գրոհային է ոչնչացվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
«Գործողությունն իրականացվել է Թահար, Քունդուզ, Բադաշխան, Յովզյան, Ուրուզգան, Գազնի, Փակտիա, Հոսթ, Ղանդահար և Գիլմենդ նահանգներում, ինչի արդյունքում սպանվել է «Թալիբան» խմբավորման 96 անդամ: Խմբավորման 61 անդամ վիրավորվել է, ևս 4 գրոհային ձերբակալվել է Աֆղանստանի ազգային անվտանգության աշխատակիցների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով, զինվորականներին հաջողվել է բացահայտել և ոչնչացնել գրոհայինների թեթև և ծանր զինտեխնիկան: Նույն ժամանակահատվածում աֆղանական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել և չեզոքացնել 28 ինքնաշեն պայթուցիկ սարք: