Գիշատիչների ընտանիքը (լուսանկարներ)
LifestyleԴիետոլոգների մեծամասնությունը պնդում է, որ բալանսավորված դիետան առողջ և երկար կյանքի համար մեծ նշանակություն ունի։ Բայց Անդերսոնների ընտանիքն ապացույցն է այն բանի, որ նրանց տեսակետը տարածվում է ոչ բոլորի վրա։ 20 տարվա մեջ նրանք փաստացի ածխաջրեր չեն օգտագործել, և նրանց ողջ դիետան բաղկացած է եղել բացառապես մսից։ Ամուսինները պնդում են, որ հենց մսի դիետան է նրանց առողջ, երջանիկ և ուժեղ դարձրել։

Ամեն ինչ սկսվեց 1990–ականների կեսերին, երբ Ջո Անդերսոնը սպիտակուցի մեծ քանակությամբ դիետաներ էր փորձարկում։ Եվ երբ 1998 թ.–ին նրա կնոջ` Շարլիի մոտ Լայմի հիվանդություն ախտորոշեցին, պարզվեց, որ այն միակ սնունդը, որը կարելի է ընդունել, դա կարմիր միսն է։
–Դա մեզ զարմացրեց։ Այն յուղոտ կարմիր միսը, որից բոլոր առողջ ապրելակերպ վարող մարդիկ սարսափում են, իմ կնոջը ուժ էր տալիս,–պատմում էր Ջոն։

Դրանից հետո ամուսինները սկսեցին ուսումնասիրել մսի դիետաները և որոշ ժամանակ անց վերջնականապես անցան դրան։ Սկզբում տարբեր մսեր էին ուտում` երշիկ, բեկոն, բայց հետո հասկացան, որ ամենահամեղը տավարի միսն է, որն ուտելուց հետո այլևս ուրիշ մսի ցանկություն չէր առաջանում։
Բացի ջրից նրանք ոչինչ չեն խմում։ Նույնիսկ համեմունքներ ու աղ չեն օգտագործում իրենց սննդի մեջ։
Նրանց 8 և 10 տարեկան որդիները նույնպես ծնողների պես այդ դիետայով են սնվում։
–Երբ նրանք 4 տարեկան դարձան և արդեն կարող էին կոշտ սնունդ ուտել, ես նրանց առաջարկեցի փորձել միս և այլ ուտելիքներ նույնպես։ Այսօր էլ երբեմն նրանք այլ ուտելիքներ են փորձում, բայց դա ակնհայտ նրանց դուր չի գալիս։ 4-5 տարի ուտել միս, այնուհետև մի կտոր տո՞րթ։ Օ, ոչ,–ծիծաղում է ընտանիքի հայրը։
Ջոն ամսական 1000-1700 դոլար ծախսում է միայն մսի վրա, քանի որ տավարի միսն էժաններից չէ։

Նա նաև կարծում է, որ երեխաների համար սմենավատ սնունդը շոկոլադն է, նաև մրգերը։ Դա նրանց փոքրիկ հրեշների է վերածում։
Այն մարդկանց, ովքեր ցանկանում են զերծ մնալ ածխաջրերով սնունդից, Ջոն խորհուրդ է տալիս իր դիետան.
–Սովա՞ծ ես` միս կեր, ծարա՞վ ես` ջուր խմի։ Վերջ։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Ես այսօր` 56 տարեկան հասակում, ավելի կայտառ եմ զգում ինձ, քան 20–ում էի։
