Ավտովթար Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու դիմաց. հոգևորականները Nissan-ով բախվել են ծառին. կա վիրավոր
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանյան խճուղում Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու դիմաց Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Շագվերդյանն իր վարած Nissan Teana մակնիշի 84 NN 084 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 25-ամյա Հրաչյա Ղազարյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը՝ այստեղ: