Առանց ոտքերի տղան իր ոգեշնչող պատմությամբ ու անհավանական հաջողություններով կամաչեցնի քեզ (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Չնայած իր տարիքին՝ այս երեխան այնպիսի կամքի ուժ և նպատակասլացություն ունի, որը չունեն շատ մեծահասակներ։ Կոդի Մակկասլանդ անունով փոքրիկ տղան չունի ոտքեր, սակայն նա ամեն գնով հասնում է իր նպատակներին, մինչդեռ շատ հասուն մարդիկ փոքր խոչընդոտներից հանձնվում են ու փնթփնթում։
Երբ բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին պոչուկային հատվածի թերզարգացում, նրանք փոքրիկի ծնողներին խորհուրդ տվեցին անդամահատել երեխայի ոտքերը, որպեսզի հնարավորություն տան նրան ինքնուրույն տեղաշարժվել պրոթեզների օգնությամբ։

Նրա աջ ոտքում բացակայում էր ստորին հատվածի մեծ ոսկորն ու ծնկային ոսկորը, ինչի արդյունքում անհնարին էր պահել ու ծալել ոտքը։ Ձախ ոտքը չէր ծալվում։ Բժիշկներն ասում էին, որ վիրահատությունը հնարավոր է բարելավի ձախ ոտքի վիճակը, սակայն ոչ մի երաշխիք չէին տալիս։

Կոդիի ծնողները ռիսկի դիմեցին ու համաձայնվեցին անդամահատմանը, երբ երեխան ընդամենը 15 ամսական էր։

Վիրահատությունից հետո ընդամենը երկու ամիս հետո տղան արդեն կրեց իր առաջին պրոթեզները և միանգամից սովորեց դրանք օգտագործել, ինչը զարմացրեց թե՛ նրա ծնողներին, թե՛ բժիշկներին։

9 տարեկան հասակում երեխան արդեն 19 արհեստական ոտք ուներ, որոնք նախատեսված էին ամենատարբեր գործողություններ իրականացնելու համար։

Դրանց միջոցով նա կարողանում է զբաղվել ամենատարբեր սպորտաձևերով և հաճախ պարտության մատնում իր առողջ մրցակիցներին։

Կոդի Մակկասլանդը երազում է հաղթել պարաօլիմպիկ խաղերում։

Նրա սիրած սպորտաձևերն են վազքը, ֆուտբոլը, հոկեյը, լողը։ Ապագայում տղան իրեն պատկերացնում է որպես հաջողակ բժիշկ։
