Վարդաձորում ինքնասպանության փորձ կատարած կինը առողջական խնդիրներ ունի
SocietyՎարդաձորում ինքնասպանության փորձ կատարած կինը առողջական խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդաձորի գյուղապետ Ռոբերտ Սիրականյանը:
Նա նշեց, որ կինը ինքնասպանության փորձ է կատարել՝ հավանաբար նեղված լինելով իր առողջական վիճակից: Նա ամուսնացած է, երեխաները ու ամուսինը գտնվում են ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի մեջ, կինը ապրում է սկեսուրի հետ միասին, նորմալ սոցիալական պայմաններում: Գյուղապետն ասաց, որ կնոջ եղբայրը մոտ մեկ տարի առաջ էր մահացել գազալցակայանում մեքենայի պայթելու հետեւանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում 51-ամյա կտրել է երակները: NEWS.am-ի տեղեկություներով՝ դեպքը եղել է հունիսի 5-ին: «Ձախ ազդրի հետին մակերեսի կտրված վերք» ախտորոշմամբ Մարտունու հիվանդանոց է տեղափոխվել Գ. Հ.-ն:Պարզվել է, որ կինը իր տանը դանակով վնասել է իրեն` փորձելով ինքնասպանություն գործել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: