Արամ Ա-ն Կանադայի նախարարին պարգեւատրել է «Կիլիկիայի ասպետ» շքանշանով
SocietyՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Ջեյսոն Քենիի հետ։ Այդ մասին գրում է «Asbarez»-ը։
Զրույցի ընթացքում կրոնական առաջնորդն ու նախարարը անդրադարձել են 2014թ. Լիբանանում իրենց հանդիպմանը, երբ նախարարը ժամանել էր՝ գնահատելու քաղաքական իրավիճակն ու քննարկելու տարածաշրջանում քրիստոնեական համայնքների խնդիրները։ Բացի այդ, Արամ Ա-ն Կանադայի նախարարին պարգեւատրել է «Կիլիկիայի ասպետ» շքանշանով՝ խիզախության, հայ համայնքին եւ հայկական հարցին աջակցելու եւ հավատարմության համար։
Մինչ նախարարի հետ հանդիպմանը կաթողիկոսը մասնակցել է հատուկ ճաշի Կանադայի խորհրդարանում, որպես Պահպանողական կուսակցության եւ Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբի նախագահ Հարոլդ Ալբեխտի հյուր։