Քեն տիկնիկի տեսք ունենալու համար 30 հազար ֆունտ ծախսած բրազիլացին մահացել է
SocietyԻրական Քեն տիկնիկի տեսք ունեցող բրազիլացի 20-ամյա երիտասարդը մահացել է 5 ամիս շարունակ լեյկեմիայի դեմ պայքարելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ բրազիլացի Չելսո Սանտեբանեսը ավելի վաղ պլաստիկ վիրահատությունների վրա 30 հազար ֆունտ սթերլինգ էր ծախսել Բարբիի ընկերոջ՝ Քենի մարդկային տարբերակը դառնալու համար:
Իր արտաքինի փոխակերպումը երիտասարդն սկսել է 16 տարեկանում մոդելների մրցույթում հաղթելուց հետո: Նրա խոսքով` տարիներ շարունակ իր ընտանիքն ասել է իրեն, որ ինքը տիկնիկի է նման, որից էլ նա ոգեշնչվել է և որոշել «կենդանի տիկնիկ» դառնալ: Նա հայտնի է դարձել հեռուստատեսային թոք-շոուի ժամանակ ելույթ ունենալուց հետո:
Բրազիլացու իրական անունը Բորժես Պերեյրա է եղել, սակայն վերջինս որոշել էր փոխել անունը և վերցրել էր Սանտեբանես ազգանունը, որը նրա սիրած մեքսիկական հեռուստատեսային շոուի հերոսի անունն է:
Երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 26-ին` քիմիոթերապիա անցնելուհամար, որտեղ էլ և մահացել է: