Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տարին ջրառատ է, բայց արդյո՞ք ցանկանում են բարձրացնել Սևանի մակարդակը. բապահպաններ

tert.am-ը գրում է.

Բնապահպանների համոզմամբ՝ բոլոր նախադրյալները կան Սևանա լճի մակարդակը բարձրացնելու համար: Tert.am-ի հետ զրույցում նրանք առաջին նախապայման համարեցին ջրառատ տարին, թեև արդեն իսկ մտավախություն ունեն՝ մի շարք պատճառներից ելնելով՝ կառավարությունը հնարավոր է շահագրգռված չլինի լճի մակարդակի բարձրացմամբ։  

 Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Սևանա լճի մակարդակը այս տարվա ապրիլի վերջի դրությամբ 2 սանտիմետրով պակաս է եղել անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարտի վերջին և փետրվարի վերջին տարբերությունը ավելի մեծ է եղել՝ 7 սանտիմետրով պակաս, քան անցած տարվա նույն օրերին:

 Արդեն իսկ հայտարարությունները, թե տարին ոչ թե ջրառատ է, այլ նախորդ տարվա համեմատ է ջրառատ, բնապահպան Սիլվա Ադամյանը համոզված է, որ պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի հետ, քանի որ ջրառատ տարին ազդում է նաև հոսանքի սակագնի վրա: Բայց որ տարին ջրառատ էր, նաև մարզերում՝ ձնառատ, ըստ նրա, ակնհայտ է:

 Նշենք, որ 2015 թվականի համար կառավարության որոշմամբ, սահմանված է, որ Սևանից բաց կթողնվի մինչև 170 մլն խմ ջուր այն դեպքում, երբ նախորդ տարի բաց էր թողնվել 269 մլն խորանարդ մետր ջուր:

Բնապահպան Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե բոլոր ջրբացթողումները անցնում են Սևան-Հրազդան կասկադի կողքով: «Իսկ բոլորս շատ լավ գիտենք, որ այդտեղ էլեկտրաէներգիա է արտադրվում և դա նշանակում է, որ մեկը մյուսի հետ խիստ կապ ունի: Այդ խնդիրը մենք բարձրացրել ենք երկու տարի առաջ, անընդհատ այդ խնդիրն արծարծվում է, և նախորդ տարի վերջիվերջո բնապահպանության նախարարությունը հրավիրեց Սևան-Հրազդան կասկադի տնօրինությանը, և հանդիպման ժամանակ իրենք մեզ անհավանական բացատրություններ տվեցին, որ կապ չունի էլեկտրաէներգիա ստանալու հետ, բայց իհարկե ակնհայտ է, որ ջուր է բաց թողնվում, անցնում է կասկադով, անպայման այդտեղից էլեկտրաէներգիա են ստանում»,- ասաց նա:  

Սևանի մակարդակը չբարձրացնելու մեկ այլ պատճառ, ըստ նրա, այն է, որ Սևանա լճի շրջակայքում թանկարժեք առանձնատներ կան և դրանց պահպանության խնդիրը կա, ինչպես նաև ճանապարհների հետ է կապված խնդիրը: «Եթե ջուրը բարձրանա, շատ ճանապարհներ  ուղղակի կանցնեն ջրի տակ, և այդ ամենն իր դերակատարումն ունի, որպեսզի լճի մակարդակը չբարձրացնեն»,-ասաց նա:

 Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով, իրենք թույլ չեն տա, որ նախորդ տարվա նման՝ Սևանից 170 մլն խմ ջրից ավելին բաց թողնվի, ընդհակառակը, կանեն ամեն ինչ, կապված եղանակային պայմաններով, ջուրը բաց թողնվի խնայողաբար: 

 «Մենք ուղղակի դա դիտարկում ենք նրանով, որ քանզի ջրի մակարդակը մոտեցել է իշխանավորների վիլաներին, չեն թողնում, որ լիճը բարձրանա, ուրիշ բացատրություն էկոլոգները չունեն: Մենք չենք թողնի, որ այս տարի էլ ավելին բաց թողնվի, թույլ չենք տա»,- զգուշացրեց բնապահպանը:

 Նա պնդում է, որ տարին անձրևառատ էր, իսկ այն, որ բացթողում դեռ չկա՝ հուշում է, որ տարին ջրառատ է: «Ինչով պետք է հիմնավորեն 170-ից ավելի բացթողումը,  չեմ պատկերացնում, և եթե անցնեն մենք մեծ կռիվ ենք սարքելու»,- ասաց նա:

 Նշենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ասել էր, որ նախորդ տարի Սևանա լճի ջրառն իրականացվել է մայիսից, իսկ այս տարի ջրառ դեռևս չեն իրականացրել: Բացի այդ, նա հավելել էր, որ Ախուրյանի ամենամեծ ջրամբարը, որի տարողությունը 530-550 միլիոն խորանարդ մետր է, մայիսի վերջի դրությամբ նախորդ տարվա 250 խմ/մ-ի փոխարեն արդեն իսկ 482 խմ/մ լցված է:

 Բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով՝ ջրմաբարներում ջուրը լցված է նորմալ, ուստի խնդիր չի կարող առաջանալ, որ ավել ջուր վերցնեն: «Ուղղակի հարցի մեկ այլ կողմ է, թե մեր կառավարողները ցանկանո՞ւմ են Սևանի մակարդակը բարձրանա, թե ոչ: Դա մի քանի պատճառներ կան, որոնք հուշում են, որ՝ ոչ:  Առաջին հերթին՝ շրջակա տարածքները մնում է ջրի տակ, երկրորդ հերթին, որ պատրաստված չեն, երրորդ հերթին` անտառածածկ տարածքներ կան, որ պետք է հեռացվի, չեն արել, կերել են փողերը, ծառերը չեն մաքրել, այլն և այլն»,-ասաց նա:

 Լևոն Գալստյանը միաժամանակ նշեց, թե ջրբացի համար հանրային վերահսկողություն չկա և ուստի՝ ինչքան ուզեն, այնքան կարող են բաց թողնել: «Ջրային պետական կոմիտեն տվել է, որ այս տարի 170 մլն կվերցնեն, բայց հարցը նրանում է, որ ոչ ոք չի վերահսկում, թե ոնց է դա արվում, 170 մլն է իրականում բաց թողնվում, թե 300, ոչ մեկ չգիտի»,- նշեց նա և հավելեց, թե պետական մարմինները վերահսկում են, բայց իրենք ոչ մի պետական մարմնի վերահսկողությանը չեն հավատում:

 Լևոն Գալստյանը նաև նշեց, թե չի կարծում, որ ավելին բաց կթողնվի, քանի որ հիմնավորում չկա: «Եթե ջրամբարները  լցված են, հիմնավորում պետք է լինի, ինչով են հիմնավորում, դա է ամբողջ հարցը: Բայց չես կարող իմանալ, հնարավոր է հուլիսին, օգոստոսին մի հիմնավորում գտնեն, ով կարող է ինչ իմանալ»,- եզրափակեց նա:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead