Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
SocietyՎանաձոր-Ալավերդի (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում հունիսի 8-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, շուրջ 50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել էին միակողմանի:
Թումանյանի ճանապարհաշինական ընկերության շինարարները այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Երթևկությունը դարձել է երկկողմանի: