Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի փուլերին. Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույցը

Interview

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատերազմից չի վախենում: Արցախում գիտեն պատերազմն ինչ է, դիմացել են պատերազմի արհավիրքներին, եւ հենց դրա համար էլ արցախահայությունը հասկանում է խաղաղության գինն ու հակված է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Տեսակետը ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Միրզոյանն ասաց, որ այս հարցում Արցախի, Հայաստանի եւ միջազգային հանրության տեսակետը նույնն է` խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք:

-Պարոն Միրզոյան, երբ պարզ դարձավ, որ ընդունել եք հարցազրույցի իմ առաջարկը սկսեցի ուսումնասիրել ձեր հարցազրույցները: Պարզվեց` երկու տարվա ընթացքում բավական շատ հարցազրույցներ, մեկնաբանություններ եք տվել: Հրապարակայնությունը դիվանագետի աշխատանքի մի կարեւոր մասն եք համարո՞ւմ, թե դա հարթակ է Արցախի հարցն առավել լայն զանգվածներին ներկայացնելու համար:

-Հատկապես չճանաչված մի երկրի դիվանագիտության համար շատ կարեւոր է ակտիվ լինել հրապարակային դիվանագիտության ոլորտում: Այսինքն, աշխույժ կապ ունենալ ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ հասարակության լայն զանգվածների հետ: Որովհետեւ գաղտնիք չէ` մեր միջոցները տարբերվում են ավանդական դիվանագիտության հաղորդակցման միջոցներից եւ, իհարկե, պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել Արցախի եւ նրա ժողովրդի մասին ճշմարտությունը հասանելի դարձնելու համար: Դրա համար մենք ոչ միայն օգտագործում ենք ավանդական հարցազրույցների, հայտարարությունների եւ մեկնաբանությունների ճանապարհը, նաեւ շատ աշխույժ ենք համացանցում` facebook-ում, twitter-ում էջեր ունենք եւ փորձում ենք մեր լրատվությունը ոչ միայն պաշտոնական լրատվության սահմաններում պահել, այլեւ այնպիսի լրատվություն ներկայացնել, որ հետաքրքրական կլինի մեր ընթերցողներին: Նաեւ սոցիալական ցանցերի մեր էջերով երբեմն տեղեկատվություն ենք տարածում, որ գուցե չի առնչվում արտաքին գործերի նախարարությանը, սակայն շատ հետաքրքրական է մարդկանց համար եւ նպաստում է Արցախի մասին դրական կարծիքի ձեւավորմանը ողջ աշխարհում:

-Գիտեք, դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը, թե դիվանագետի համար որքանո՞վ է դժվար չճանաչված երկրում արտաքին գործերի նախարար աշխատել:

-Չճանաչված երկրում դիվանագետ աշխատելն իհարկե ունի որոշակի դժվարություններ, սակայն ես կնախընտրեի կենտրոնանալ առավելությունների վրա, որովհետեւ չճանաչված լինելն ունի առավելություններ: Օրինակ, մենք ավելի ազատ ենք մեր աշխատանքում, չունենք ավանդական դիվանագիտական արարողակարգի սահմանափակումներ, ես առավել ազատ եմ իմ շփումներում եւ փորձում եմ հնարավորինս օգտագործել այդ ազատությունը: Մենք միտված ենք աշխատելու «ագրեսիվ», ոչ թե այն իմաստով, որ ճնշենք, այլ նախահարձակ լինենք:

-Մարդկությունն այսօր գնում է մի ճանապարհով, որը կրում է «աշխարհ առանց սահմանների» գաղափարախոսությունը: Այս պարագայում արդյո՞ք անհեթեթ չէ, որ որոշ պետությունների անկախությունը ճանաչվում է, մյուս ժողովուրդների ինքնորոշումը` ոչ:

-Աշխարհում արդարություն չկա (ծիծաղում է): Շատ տարածված է գաղափարախոսությունը, որ մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում եւ սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, բայց դրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ մարդիկ, նույնիսկ գլոբալիզացիայի դարում, պահպանում են հավատարմությունն իրենց ազգային նկարագրին, իրենց մշակույթին, հավատամքին եւ ավանդույթներին: Սա հետաքրքրական երեւույթ է: Եվ արցախահայության պայքարն ու այն դժվարությունները, որոնց միջոցով Արցախի ժողովուրդն անցել է պատերազմի տարիներին, եւ ոչ պակաս դժվարին ճանապարհը, որ անցնում է այսօր ` անկախ պետականության կառուցման տարիներին, դրա օրինակն են:

-Այնուամենայնիվ ճանաչումը կամ չճանաչումը չի խոչընդոտում որեւէ  երկրի զարգացմանը, իսկ ԼՂՀ-ին` հատկապես: Ավելին, Արցախն  այսօր հանդիսանում է օրինակ:

-Առիթ եմ ունեցել նշելու, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ պետություններ, որոնք երկար ժամանակ ճանաչված չեն եղել: Նրանց մի մասը այսօր գերտերություն են: Ճանաչումը չպետք է դիտարկել որպես ինքնանպատակ: Այն լծակ է, հզոր գործիք, որը թույլ կտա վերջնականապես ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հնարավորությունները: Նույնիսկ այս պայմաններում ԼՂՀ-ն կարողանում է  զարգանալ եւ դրա վկայությունն է ոչ միայն վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունները, այլեւ օրեցօր փոփոխվող քաղաքները, փողո ցները, մարդիկ, ովքեր կապված են այս հողին եւ որոնց մտքով չի անցնում, որ այս հողը կարելի է լքել:

-Պարոն Միրզոյան, արդյո՞ք չափազանացված չէ այն կարծիքը, որ ԼՂՀ անվտանգության գլխավոր երաշխավորը հենց միջազգային ճանաչումն է:

ԼՂՀ միջազգային ճանաչումը  զգալիորեն կամրապնդի կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում, միաժամանակ անդառնալի կդարձնի բանակցային գործընթացը: Սակայն ես կարծում եմ, որ նախեւառաջ Արցախի խաղաղության գրավականը ամուր պետականությունն ու ամուր բանակն է, որոնք առկա են Արցախում:

Ձեր գրեթե բոլոր հարցազրույցներում միշտ նույն միտքն եք արտահայտում: Մեջբերում եմ` «ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը սակարկման եւ առեւտրի առարկա լինել չեն կարող»: Ի՞նչ նկատի ունեք այս արտահայտությունն ասելով եւ կա արդյո՞ք կոնկրետ հասցեատեր:

-Սա արտահայտություն չէ, որն ուղղված է կոնկրետ հասցեատերի: Սա արձանագրումն է մի փաստի, որ արցախահայությունը` շարքային քաղաքացուց մինչև ղեկավարները, չի պատկերացնում այլ կենսակերպ, գոյության այլ ձեւ:

-ԼՂ հակամարտության կարգավորման հարցով գոյություն ունի փորձագետների երկու խումբ: Նրանցից մեկը կարծում է, որ հակամարտությունը պետք է լուծվի ռազմական եղանակով, մյուսը` դիվանագիտական: Դուք, բնականաբար, երկրորդ խմբի տեսակետը կպաշտպանեք: Որո՞նք կլինեն Ձեր հիմնավորումները:

-Նախ սկսենք նրանից, որ դիվանագիտությունը չի բացառում որոշակի փուլերում ռազմական եղանակների օգտագործում: Դիվանագիտություն չի նշանակում պասիվ, հլու-հնազանդ կեցվածք: Դիվանագիտությունն, ինչպես ասում են, հնարավորի արվեստ է: Արհեստական եմ գտնում այդ տարանջատումը` մի մասը խաղաղության, մի մասը` պատերազմի: Ակնհայտ է մեկ բան. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, նրա ղեկավարությունն ու բանակը չեն վախենում պատերազմից: Բոլորն անցել են պատերազմը, դիմացել են պատերազմի արհավիրքներին եւ հենց դրա համար հասկանում են խաղաղության գինը: Հենց դրա համար ԼՂՀ ժողովուրդը հակված է խաղաղ կարգավորման եղանակին: Մենք համոզված ենք, որ խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Դա ոչ միայն ԼՂՀ, այլեւ Հայաստանի եւ ողջ միջազգային հանրության տեսակետն է:

-Դուք կարգավորման գործընթացում առաջընթաց տեսնո՞ւմ եք:

-Ցանկացած բանակցային գործընթաց դիտարկել որպես ուղիղ գիծ, որ մեկնարկում ես եւ անպայման ավարտում ես որոշակի ժամանակում փայլուն հաղթանակով` սխալ է: Բանակցային գործընթացն ունի իր ներքին տրամաբանությունը: Ամենակարեւորը բանակցային գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների անկեղծ ցանկությունն է` ընթանալ բանակցային ճանապարհով: Ցավոք, այսօր տեսնում ենք, որ գործընթացի մասնակիցներից մեկը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է այն` փորձելով տանել դեպի փակուղի՝  ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը փորձում բարդել ուրիշների վրա: Սակայն այս խաղն անվերջ չէ, եւ գնալով այդ խաղի նպատակը հասկացողների թիվն ավելանում է: Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Ադրբեջանը վարում է ապակառուցողական քաղաքականություն: Սա ոչ թե սոսկ խոսքեր են, այլ հիմնավորված կարծիք:

-ԵԽԽՎ-ն ԼՂ հիմնահարցի առնչությամբ որոշել է զեկույց պատրաստել եւ զեկուցողը Ռոբերտ Վալտերն է, ով, մեղմ ասած, իր անաչառությամբ աչքի չի ընկնում: Մտահոգություններ այս հարցի առնչությամբ կա՞ն:

-Մեր տեսակետն ակնհայտ է: Կա երկու հիմնական կետ. Արցախի մասին ցանկացած փաստաթուղթ պետք է միտված լինի ընթացող բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը, այլ ոչ թե խոչընդոտելուն: Հնարավոր չէ պատրաստել որեւէ օբյեկտիվ փաստաթուղթ` անտեսելով Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը։ Կարելի է գրել ցանկացած թուղթ, բայց պետք է հասկանալ, որ կան թղթեր, որ այդպես էլ մնում են պարզապես թուղթ:

-Հատկապես նախորդ տարի սահմանին տեղի ունեցող լարված դեպքերից, օգոստոսյան լարված վիճակից ու ուղղաթիռի խոցումից հետո որքանո՞վ են արդիական Մադրիդյան սկզբունքները:

-Մադրիդյան սկզբունքների մշակմանը եւ քննարկումներին ԼՂՀ-ն չի մասնակցել: Մենք ասել ենք, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի փուլերին` սկսած ինչ-ինչ գաղափարների քննարկումից եւ դիրքորոշում մշակելուց, մինչեւ պայմանավորվածությունների մշակում: Մենք պատրաստ ենք ստանձնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման պատասխանատվությունը:

-Մեր նախորդ հանդիպման ժամանակ, խոսելով Արցախում դիվանագիտության զարգացման մասին, ասացիք, որ դիվանագետներ կան, սակայն պրոֆեսիոնալ առումով աշխատելու եւ զարգանալու տեղ ունեն: Այս երկու տարվա ընթացքում փոփոխություններ եղե՞լ են:

-Միանշանակ կարող եմ ասել, որ դիվանագետը` լինի Ստեփանակերտում, Երեւանում, Փարիզում թե Վաշինգտոնում, երբեք չի կարող ասել, որ կայացած դիվանագետ է, քանի որ դիվանագետն իր վրա աշխատում է ողջ կյանքի ընթացքում եւ անընդհատ կրթվում ու կատարելագործվում: Դիվանագիտությունն Արցախի համար նոր ոլորտ է: Կային երկու ոլորտներ, որոնք պետականություն ստեղծելուց հետո նորություն էին: Մեկը բանակաշինությունն էր, մյուսը` արտաքին քաղաքականությունը: Թող ինձ ներեն իմ զինվորական գործընկերները, բայց կպնդեմ, որ բանակաշինության պարագայում ավելի հեշտ էր, քանի որ ունեինք խորհրդային բանակում ծառայած փայլուն սպաներ և զինվորներ, ովքեր իրենց փորձն օգտագործեցին այդ գործում: Սակայն արտաքին քաղաքականության ոլորտը բոլորովին նոր էր եւ մենք ստիպված էինք սկսել զրոյից: Այդ առումով ես շատ շնորհակալ եմ իմ նախորդներից: Եթե այսօր ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշակի հաջողություններ ունի, դա ոչ միայն ներկայիս դիվանագետների ջանքերով է, այլեւ շնորհիվ այն ամուր հիմքի, որը մեզ փոխանցվել է: Ինչ վերաբերում է կատարելագործմանը, մենք օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն սովորելու նոր բան, կատարելագործ ելու մեր աշխատանքը:  

Հարցազրույցը Հասմիկ Հարությունյանի

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor