Լիդուշիկի երազանքները, ամերիկյան մենահամերգն ու նոր ձայնագրությունները
LifestyleBravo.am-ը գրում է.
Գլենդելի «Ալեքս» թատրոնում օրերս կայացել է Լիդուշիկի մենահամերգը: Երգչուհին արդեն երրորդ անդամ է ելույթ ունենում ԱՄՆ-ում: BRAVO.am-ին երգչուհու պրոդյուսեր-տատիկը՝ տիկին Գոհարը ասել է, որ ԱՄՆ-ում կրկին մենահամերգով հանդես գալու առաջարկը ստացել են Արփի Հակոբյանից ու Ռոբերտ Օղլախյանից, ովքեր Լիդուշիկի ամերիկյան առաջին մենահամերգի կազմակերպիչներն են:
«Այնքան հետաքրքիր զուգադիպություն է եղել. 2002 թվականին մենք ցանկություն ունեինք Միացյալ Նահանգներ մեկնելու ու Արփիի կողմից հրավեր ստացանք: Այս հունվարին էլ Լիդուշիկն ասաց, որ էլի կուզեր Ամերիկա գնար: Նրա խոսքին հետեւեց Արփիի զանգն ու այնտեղ դարձյալ մենահեմերգով հանդես գալու առաջարկը: Լիդուշիկին ասացի` էս ինչ սրտով ես քո երազանքները պահում, որ այդքան շուտ իրականանում են :)»:
Տիկին Գոհարը հավելել է, որ բազմաթիվ անմոռանալի պահեր են ունեցել համերգի ընթացքում՝ արժանանալով ներկաների ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին: Համերգի ընթացքում Լիդուշիկի հետ բեմում էին նաեւ «Բարեկամություն» եւ «Անուշ» պարային խմբերը: Ամերիկահայ հանդիսատեսի համար Լիդուշիկը կատարել է իր համար այցեքարտ դարձած ստեղծագործությունները, նաեւ ներկայացրել երգերի պրեմիերաներ: ««Իմ փոքրիկ Հայաստան» երգը ներկայացնելուց առաջ նա բոլորիս անակնակալ մատուցեց եւ բեմ դուրս եկավ «Կիլիկիա» երգը երգելով: Հանդիսատեսը հուզված էր»,- ասել է Լիդուշիկի տատիկը:
Շարունակությունը՝ այստեղ:

