Արտավազդ Բայաթյանը՝ «Արձագանք» ռադիոկայանի վաճառքի, Եղիշե Պետրոսյանի հետ խաթարված հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին
LifestylePast.am-ը գրում է.
Ամռան առաջին կիրակի օրը երգահան Արտավազդ Բայաթյանը իր հանդիսատեսին «արև» նվիրեց.... «Արևոտ կիրակի». այսպես էր կոչվում նրա մենահամերգային ծրագիրը, որը կայացավ Կամերային երաժշտության տան բեմում:
Past.am-ը համերգից առաջ հարցազրույց ունեցավ երգահանի հետ: Ի դեպ, զրուցեցինք ոչ միայն մենահամերգի, այլև «Արձագանք» ռադիոկայանի վաճառքի, Եղիշե Պետրոսյանի հետ խաթարված հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին:
-Պարոն Բայաթյան, վաղո՞ւց մենահամերգով չէիք ներկայացել հանդիսատեսին: Եթե չեմ սխալվում, որպես Արտավազդ Բայաթյան, առաջին անգամ եք մենահամերգով հանդես գալիս, նախկինում ներկայանում էիք Եղիշե Պետրոսյանի և «Արձագանք» խմբի հետ:
- Այո, թեև նախկինում էլ մեծամասամբ իմ երգերն են հնչել, բայց սա մի քիչ այլ համերգ է: Նախորդ տարի համերգ ունեցել ենք, պարզապես այս տարվա մեջ առաջին մենահամերգն է, և ամենակարևորը՝ անհատապես եմ ներկայանում: Ինձ հետ բեմում է լինելու նվագախումբ՝ բաղկացած չորս երաժիշտներից:

-Ի՞նչ երգացանկով եք ներկայանալու:
-Երգացանկը բավականին ընդգրկուն է լինելու, կներկայացնեմ տարբեր ոճերի 21 երգեր: Այսօր հիմնական շեշտադրությունը բառն է, խոսքը, որը պետք է ավելի արտահայտիչ լինի: Այդ իսկ պատճառով ավելի մեղմ երաժշտություն կհնչի, որպեսզի բառն առավել լսելի լինի:
Հեղինակային երգին շատ մոտ է լինելու: Հնչելու են միայն իմ ստեղծագործությունները: Շատ երգեր ունեմ գրած, որոնք մինչ այս, համերգներին անիմաստ էր կատարել, քանի որ այդ համերգները հիմնականում պահանջում էին այլ մոտեցում, երաժշտություն: Այժմ որոշել եմ իմ ստեղծագործություններն ինքս էլ երգել ու ներկայացնել:
-Նոր երգեր կհնչե՞ն:
-Անպայման, երգացանկի կեսը նոր երգեր են, որոնք երբեք չեն հնչել, կներկայացվեն մի փոքր այլ երանգներով:
- Հունիսի 7-ը խորհրդանշակա՞ն օր է Ձեզ համնար, թե՞ օրը հենց այնպես եք ընտրել:
-Այն հետաքրքիր պատմություն ունի. ես մտադիր չէի հունիս ամսին համերգ ունենալ, բայց մտմտում էի համերգային ծրագրի շուրջ: Կինս՝ Գայանեն, մի օր ուշ գիշերին ինձ ասաց. «Դու համերգ պետք է տաս հունիսի առաջին կիրակի օրը»: Այնուհետև նայեց օրացույցին և ասաց՝ ամսի 7-ին: Համերգի «Արևոտ կիրակի» խորագիրն էլ ինքն է ընտրել, որին ես սիրով համաձայնեցի (ծիծաղում է): Իմ երգերից մեկի անունն է:

-Կարևոր հարցերում պե՞տք է լսել կանանց:
-Այո, ես համարում եմ, որ կանանց պետք է շատ ուշադիր լսել, նրանց «ինտուիցիան» շատ ուժեղ է: Կանայք մի կարևոր հատկանիշ ունեն՝ տղամարդկանց կարող են ոգևորել, ոգեշնչել:
-Պարոն Բայաթյան, շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչո՞ւ եք որոշել այլևս միայնակ ներկայանալ:
-Գուցե մարդիկ որևէ պատճառ փնտրեն այս ամենի մեջ, բայց յուրահատուկ ոչինչ չկա: Ուղղակի եկել է պահ, երբ ցանկանում եմ իմ աշխատանքը ինքս ներկայացնել հանդիսատեսին: Չեմ կարծում, որ սա շատ անսպասելի մի բան է: Աշխարհի ցանկացած ստեղծագործող էլ, երբ ասելիք է կուտակում, նախընտրում է անձամբ հանդես գալ և ներկայացնել իր աշխատանքները:
Շարունակությունը՝ այստեղ