Yerevan, 10.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքագետը կանխատեսում է փակուղայինից դեպի ճգնաժամ տանող իրավիճակ Թուրքիայում

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով` երկրում քաղաքական նոր միջավայր է ձևավորվել: Թեպետ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)  հավաքել է առավելագույն ձայներ, բայց նախորդ տարիների համեմատ տանուլ է տվել` երկիրը փակուղուց տանելով դեպի ճգնաժամ:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը գրա նցված արդյունքները որակում է որպես իշխող կուսակցության պարտությունը, ինչի արդյունքում այդ ուժի և նրա ղեկավարի հետագա հավակնությունների գիծը կտրվեց: «13 տարիների իշխանության շրջանում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարողացել էր վերարտադրվել` ունենալով միակուսակցական կառավարություն և հիմա պարտվեց: Էրդողանը մեծ հավակնություններ ուներ հատկապես սահմանադրական բարեփոխումների, երկրի քաղաքական համակարգի փոփոխության առումներով, ու այժմ, այսպես ասենք, եթե այդ հարցերը դարակը չդրվեն, ապա նրանց հեռանկարը չափազանց մշո ւշոտ է: Թուրքիայի իշխանությունների` հանձին Էրդողանի, այս հավակնություններն ընդհատվեցին»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Նրա բնորոշմամբ` Թուրքիայում ձևավորված քաղաքական իրավիճակը բավականին բարդ է, հետագան էլ` չափազանց անորոշ: Առաջացել է կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն, որը, հաշվի առնելով քաղաքական ուժերի` միմյանց նկատմամբ վերաբերմունքը և քարոզարշավի միտումները, մշուշոտ է: Լևոն Հովսեփյանը նախանշեց Թուրքիայում քաղաքական կոնֆիգուրացիայի մի քանի սցենարներ: «Բանակցությունների փուլ պետք է անցկացվի և իշխանական կուսակցությունը պետք է կոալիցիայի հարցով բանակցի բոլոր քաղաքական ուժերի հետ: Ամեն դեպքում` մի քանի սցենարներ կարող եմ ասել, որոնք իրագործման հավասար հավանականություն ունեն: Մեկը` իշխող կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության կոալիցիան է, չնայած` այդ կուսակցության ղեկավար կազմը հայտարարել է, որ կոալիցիայի չեն գնա: Այդուհանդերձ` չենք կարող առաջնորդվել նրանց նախնական հայտարարություններով, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ նրանք հետագայում ի կատար չեն ածել իրենց տված խոստումները: Այնպես որ, չի բացառվում այդ կոալիցիան: Մյուսը` կարող է լինել «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության միջև կոալիցի ան, բայց նրանք ևս հաստատել են իրենց որոշումը չմիանալու իշխող  կուսակցությանը: Նաև հնարավոր է համարվում արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ իրավիճակը փակուղային է դառնում: Այս անորոշ իրավիճակում ես առավել հնարավոր եմ համարում, որ կառավարության ձևավորման գործընթացը կտապալվի, կհայտարարվեն նոր ընտրություններ, քանի որ այդ երաշխավորմամբ օժտված է Թուրիքայի նախագահը Սահմանադրությամբ»,-ասաց թուրքագետը` հավելելով, որ ցանկացած ձևաչափի պարագայում էլ Թուրքիայի քաղաքական օրակարգում նոր շրջան է սկսվում:  

«Եթե կոալիցիա էլ ձևավորվի, դա կունենա բավական կարճ կյանք, երկիրն էլ կհայտնվի անկայուն իրավիճակոմ: Թուրքիայի պատմությունը ցույց է տվել, որ կոալիցիաները կենսունակ չեն լինում: Եվ, հաշվի առնելով երկրում արմատացած տարբեր հիմնախնդիրները և դրանց նկատմամբ ուժերի հակադիր մոտեցումները, քաղաքական իրավիճակը գնում է դեպի ճգնաժամ: Ներկայում Թուրքիայում այս իրավիճակն է` փակուղայինից դեպի ճգնաժամ»,-ավելացրեց Լևոն Հովսեփյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի մեջլիս առաջին անգամ մտավ քրդամետ կուսակցություն, թուրքագետը նկատեց, որ դա տեղի ունեցավ «Արդարություն և զարգացում» կուսակցության ձայների կորստյան հաշվին: Լևոն Հովսեփյանի դիտարկմամբ` դա պայմանավորված էր նրանով, որ քրդամետ ուժն առաջ էր տանում ոչ միայն քրդական գործոնը, այլև խելամիտ քարոզարշավի արդյունքում շահեց Թուրքիայի կրոնական, էթնիկ փոքրամասնությունների, լիբերալ շրջանակների և ձախակողմյան ուժերի աջակցությունը: «Նախկինում թե փոքրամասնությունների, թե ազատականների ձայներն առավելապես Էրդողանինն ու նրա կուսակցությանն էին: Քանի որ ԱԶԿ-ն վերջին տարիներին այդ միտումները դրեց հարցականի տակ, ապա ձայները փոխանցվեցին քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»,-ավելացրեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է հավանական Թուրքիայի մեջլիսի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի հայտնվելը, Լևոն Հովսեփյանը նշեց. «Վերջին շրջանում այդ ուժը հանդես է եկել հայկական խնդրի հետ կապված մի շարք նախաձեռնություններով և վերջիններից մեկն էլ ցեղասանությունների հարցով օրինագծի ներկայացումն էր խորհրդարան, սակայն ամեն ինչ կախված է հետագա քաղաքական կոնֆիգուրացիայից: Թե ինչպիսին կլինի խորհրդարանը, արդյոք կոալիցիոն կառավարություն կկազմվի, քրդամետ ուժն արդյոք ինչ-որ դերակատարում կունենա գործադիր մարմնում, կունենա, թե ոչ»: Թուրքագետը նաև հավելեց, որ քրդամետ ուժի հայտվելը խորհդարանում շատ բան կարող է փոխել Թուրքիայում առկա այն հիմնախնդիրների հարցում, որոնք բավականին ցավագին էին ընկալվում իշխանությունների և ԱԶԿ-ի համար:

 

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri