Գալուստ Սահակյանն ու մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Սմբատ Այվազյանի հիշատակին
SocietyՊետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաեւ պետական-հասարակական մի խումբ գործիչներ հունիսի 8-ին այցելել են Եռաբլուր պանթեոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մեծ ճանապարհ անցած ու կենսագրական հարուստ էջեր կերտած գործիչը կյանքի տարիները ծառայեցրել է ի շահ երկրի եւ պետականության: Նա ծավալել է պատգամավորական ու կուսակցական ակտիվ գործունեություն, աչքի ընկել մարտական գործողություններում: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ղեկավար-ազատամարտիկին ընկերները մեծ ակնածանքով են հիշում: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը թեեւ իր մահկանացուն կնքել է ուղիղ մեկ տարի առաջ, այդուհանդերձ, այսօր նրա մասին անցյալով չեն խոսում: Սմբատ Այվա զյանը բոլորի սրտում մնացել է որպես հպարտ, քաջ ու ազնիվ հայորդի:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ ու ծաղկեպսակ են խոնարհել պետական գործչի շիրիմին: Ի հիշատակ Սմբատ Այվազյանի՝ հոգեւոր այրերը խնկաբույր աղոթք են հղել առ Աստված: