Մառնեուլում մկրտություն են ստացել յոթ տասնյակ վիրահայեր
SocietyՎրաստանի Մառնեուլի շրջանի Ախքյորփի հայկական գյուղում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ձեռամբ կատարվել է ընդհանրական մկրտություն:
Ինչպես փոխանցեցին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, գյուղի 1861 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին քարաշեն եկեղեցու բացօթյա տարածքում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր կանոններին համապատասխան մկրտություն են ստացել է շուրջ յոթ տասնյակ վիրահայեր: Մկրտությունից հետո կայացել է համերգ, որի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երգեր: