ԿԸՀ-ն 32 համայնքներում ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ չի ստացել
SocietyՀանրապետության 32 համայնքներում հունիսի 7-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների՝ սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հունիսի 8-ին, մինչև ժամը 18.00-ը: