Գեղարքունիքում մայիսին սեփական եկամուտները հավաքագրվել է 82.4 տոկոսով
SocietyԳեղարքունիքի մարզում 2015 թվականի մայիսին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 82.4 տոկոս , կամ պլանային 507 միլիոն 656 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 418 միլիոն 297 հազար 600 դրամ: 2014 թվականի նույն ժամանակահատվածի 92.9 տոկոսի համեմատ փաստացի մուտքերը նվազել են 10.5 տոկոսով:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, ըստ տարածաշրջանների մուտքերի ցուցանիշները հետեւյալն են. Վարդենիսի տարածաշրջան` 61.8 տոկոս, Գավառ` 75.2, Ճամբարակ` 84.9, Մարտունի` 107.5 եւ Սեւան` 79.5 տոկոս: Մայիսին եկամուտների հավաքագրման պլանային ցուցանիշները կատարել եւ գերակատարել են Վարդենիս քաղաքը` 100.7 տոկոս, Վերին Շորժան՝ 129.7, Այրքը` 175.2, Լուսակունքը` 107, Ծովակը` 102.3, Կարմիրգյուղը` 92.3, Թթուջուրը` 160.3, Դպրաբակը` 167.7, Մադինան` 100.6, Զոլաքարը` 113.9, Վարդաձորը` 140.5, Ներքին Գետաշենը` 125.7, Վարդենիկը՝ 139.6, Երանոսը՝ 234.9, Ձորագյուղը՝ 178.4, Նորաշենը՝ 133.5, Ծաղկունքը՝ 113.5, Ծովագյուղը` 101.7, Լճաշենը՝ 112.4 տոկոս: Այս ցուցանիշներին զուգահեռ՝ մարզում առկա են նաեւ եկամոըտների ցածր ցուցանիշներ գրանցած համայնքներ. Ախպրաձոր` 32.2 տոկոս, Վանեւան` 20.1, Տրետուք՝ 13.3, Արեգունի՝ 20.4, Ավազան` 24.8, Դարանակ՝ 8.4, Շատջրեք` 24.4, Կուտական` 27.2, Ծովազարդ` 46.5, Բերդկունք` 46.4, գյուղ Մարտունի` 30.2, Աղբերք` 38.4, Ջիլ` 45.5, Ծովինար` 42.8, Սեմյոնովկա` 45.2 տոկոս:
Խոսրով Խլղաթյան