Հայրը արգելակել է, որդին ընկել եւ վիրավորվել է
SocietyՀունիսի 8-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել նորածին երեխա, եւ ըստ ծնողի հայտարարության` Վաղարշապատ քաղաքում իր ավտոմեքենան արգելակելու հետեւանքով երեխան ավտոմեքենայի մեջ վայր է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Պարոնյան փողոցում արգելակել է, ինչի հետեւանքով որդին, նստատեղից ընկնելով, ստացել է մարմնական վնասվածքները եւ տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: