Գինեսի Ռեկորդների գիրքը դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին ճանաչել է մարտաֆիլմերի «ամենաշատ գումար հավաքող» դերասանուհի։
«Քաղցած խաղեր» շարքի առաջին 2 ֆիլմերի վարձույթի արդյունքներով Լոուրենսը պրոդյուսերիներին 1.52 մլրդ դոլար է բերել։
Բացի նրանից, Գինեսի գրքի նոր հրատարակությունում են հայտնվել դերասաններ Վին Դիզելը, Ռոբերտ Դաունի-կրտսերը, Թոմ Քրուզը, «Գահերի խաղ» սերիալը և «Սառցե սիրտը» մուլտֆիլմը, գրում է filmpro.ru-ն։
Հետաքրքական է, որ բոլոր ժամանակների ամենաշատ վաստակող դերասանի կոչումը կիսել են Ռոբերտ Դաունի-կրտսերը և Թոմ Քրուզը։ Գրքի հեղինակների տվյալներով՝ տարբեր ժամանակներում իրենց կարիերայի գագաթնակետում դերասանները վաստակել են հավասարաչափ գումար՝ 76.7 մլն դոլար յուրաքանչյուրը։
Վին Դիզելը ճանաչվել է Facebook սոցկայքում ամենաշատ հավանում (Like – անգլ.) ստացած մարդ. ռեկորդային է համարվում նրա և ավիավթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի համատեղ լուսանկարը։
«Սառցե սիրտը» մուլտֆիլմը համարվել է պատմության մեջ վարձույթում ամենաշատ գումար վաստակած ֆիլմը, ամբողջ աշխարհում այն հավաքել է 1.15 մլրդ դոլար։
«Գահերի խաղ» սերիալն արժանացել է ռեկորդի՝ որպես ամենաշատ գողացվող սերիալ աշխարհում։ Միջին հաշվով, յուրաքանչյուր սերիա ներբեռնում են 5.9 մլն անգամ։