Ծննդաբերությունից հետո երիտասարդ մայրիկն ապշեցնում է իր հիանալի կազմվածքով (լուսանկարներ)
LifestyleՀայտնի ավտոարշավորդ, չեմպիոն, ռեկորդակիր, NASCAR թիմի սեփականատեր Քայլ Բուշի կինը՝ Սամանտա Բուշը, դարձել է չեմպիոն՝ նոր ծննդաբերած բարեկազմ կանանց շրջանում, հայտնում է Orer.am-ը: Ու այդ ամենի համար նա պարտական է մարզումների հատուկ համակարգին:Նա բոլորին ապշեցրել է ծննդաբերությունից հետո արագ վերագտած իր գերազանց կազմվածքով:

Լուսանկարում Սամանտան ամուսնու ու որդու՝ Բրեքսթոնի հետ է՝ ծննդաբերությունից մի քանի ժամ անց: Իսկ 6 օր անց Սամանտան Instagram-ում տեղադրել էր լողազգեստով լուսանկար՝ նորածինը ձեռքերին: Լուսանկարը լայն տարածում էր գտել սոցցանցերում, սակայն ոչ թե նորածնի, այլ Սամանտայի արտաքին տեսքի շնորհիվ, ով ցուցադրել էր առանց ձգումների հարթ որովայնը:

Ինչպես գրում է Elite Daily-ն, դա զարմանալի չէ, քանի որ կինը հղիության ընթացքում ակտիվ մարզվել է Անդրեա Օրբեքի՝ հղիների համար նախատեսված համակարգով, որը ներառում է իր մեջ կարդիո ու ուժային ծանրաբեռնվածություն, որը նախատեսում է մարզումներ մկանների համար ու ձգումներ: Ֆիթնեսը օգնել է Սամանտային՝ պահպանել կազմվածքը հղիության ընթացքում ու միանգամից վերագտնել այն երեխայի ծնունդից հետո:

Այս լուսանկարում նա հղիության 38-րդ շաբաթականում է: Նրա կազմվածքին կարելի է միայն նախանձել: