Հերթական գրպանահատը թիվ 7 երթուղայինում. Նրան հայտնաբերել են Բագրատունյաց փողոցում
SocietyՈստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ թիվ 7 երթուղու միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 ԱՄՆ դոլար, 5.000 դրամ, բանկային քարտ եւ վճարման անդորրագրեր՝ պատճառելով 50.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նույն օրը Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: