ՀՀ վարչապետն այս տարի Հայաստանում տնտեսական աճ է ակնկալում
SocietyԿառավարությունը երկրորդ կիսամյակում իրականացնելու է ծրագրեր, որոնք նպաստելու են Հայաստանի տնտեսության ակտիվացմանը:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Դա էլ իր հերթին հանգեցնելու է մեր ժողովրդի բարեկեցությանը: Ամեն դեպքում, կառավարությունը լծված է այդ գործին, որպեսզի կարողանանք ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը»,- ասաց վարչապետը:
Հարցին, թե այս տարի Հայաստանում տնտեսական աճ սպասվո՞ւմ է, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Անպայման»: