Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոստիկանությունն ընտրացուցակներում մահացած անձանց անունների առկայության վերաբերյալ ահազանգ չի ստացել

Society

 Ընտրողների ցուցակները կազմվել են բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների հիման վրա և ցուցակներում ներառվել են քվեարկության անցկացման օրվա դրությամբ 18 տարին լրացած քաղաքացիների տվյալները: Այս մասին նշված է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած պարզաբանմամ մեջ, որում ասված է.

«Ժողովուրդ» օրաթերթի 2015 թվականի հունիսի 9-ի հրապարակման համաձայն՝ Աբովյան քաղաքը, ըստ ԿԸՀ-ի ներկայացրած ընտրացուցակների, ունի 43 հազար 800 ընտրող, մինչդեռ ընդհանուր բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 44 հազար 300 է, Արտաշատում ընտրացուցակներով ընտրողների թիվը 21 հազար է, իսկ բնակչության պաշտոնական թիվը՝ 21 հազար 300, Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 հազար 700 բնակիչ, ընտրողների թիվը կազմել է 16 հազար 474:

Հրապարակված տվյալների հետ միաժամանակ արվել է ոչ մասնագիտական եզրահանգում, համաձայն որի՝ Աբովյանում և Արտաշատում ամբողջ բնակչությունը ընտրողներ են, իսկ Ալավերդիում ընտրողների թիվը 3 հազարով ավելի է բնակչության պաշտոնական թվից: Միաժամանակ, կասկածի տակ են դրվել ընտրողների ցուցակները, համաձայն որի՝ դրանցում կան մահացած անձանց տվյալներ:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Օրաթերթում հրապարակված տվյալները 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ նշված համայնքներում մշտական բնակչության թվաքանակն է, որոնք չեն ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կստացվեն համայնքներում բնակչության թվի ավելի մեծ ցուցանիշներ: Բացի այդ, բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Աբովյան քաղաքում հաշվառված անձանց պաշտոնական թվաքանակը կազմում է 56887, Արտաշատում՝ 27094, իսկ Ալավեդիում՝ 16473:

Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների հիման վրա կազմվել են ընտրողների ցուցակները, որոնցում ներառվել են քվեարկության անցկացման օրվա դրությամբ 18 տարին լրացած քաղաքացիների տվյալները: ՀՀ ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներրից:

Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ԱԳՆ-ի միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:

Ինչ վերաբերում է ընտրողերի ցուցակներում մահացած անձանց տվյալների առկայությանը, նշված ենթադրությունները ևս անհիմն են: Ընտրական գործընթացների շրջանակներում ՀՀ ոստիկանությունը սահմանված կարգով հրապարակել է նախնական և վերջնական ցուցակները, որոնք բաց են եղել քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և ընտրական գործընթացին հետևել ցանկացող այլ անձանց համար: Ոստիկանությունն ընտրողների ցուցակներում մահացած անձանց առկայության վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել»: 

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia