2015-ին 102 հազար միգրանտներ Եվրոպա են հասել ծովային ճանապարհով
SocietyԱվելի քան 100 միգրանտներ տարվա սկզբից ծովային ճանապարհով Եվրոպա են հասել Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արեւելքից: Այս մասին Ժնեւում բրիֆինգում հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Լեոնարդ Դոյլը:
«Շուրջ 102 հազար միգրանտներ Եվրոպա են հասել ծովային ճանապարհով: Այս թվերը մի փոքր ավելի են նախորդ տարվա ցուցանիշից եւ արտացոլում են Մերձավոր Արեւելքից ու Հյուսիսային Աֆրիկայից ծովային միգրացիայի աճը»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովստին»:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, 54 660 միգրանտներ Իտալիա են ժամանել Լիբիայից, իսկ 46 150 միգրանտներ Հունաստան են ժամանել Թուրքիայից: Ընդ որում, միայն հունիսի 6-8-ին Միջերկրական ծովում փրկել են 7 հազար մարդու: