Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան
SocietyԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երևան: Այս մասին ԱՄՆ համանախագահը գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում` տեղադրելով նաև Հանրապետության հրապարակի գեղեցկությունն ընդգծող լուսանկար:
«Ես կրկին Երևանում եմ և անհամբեր սպասում եմ այսօր և վաղը կայանալիք հանդիպումներին` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշել է Ուորլիքը:
Հայաստանի մայրաքաղաքում նա հանդիպումներ կունենա ՀՀ պաշտոնատար անձանց հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: