Հռոմում միանձնուհիները երեք օր փակված են մնացել վերելակում
SocietyՀռոմում երկու միանձնուհիներ երեք օր առանց ուտելիքի եւ ջրի փակված են մնացել վերելակում: Այդ մասին հաղորդել Է BBC-ն՝ վկայակոչելով Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:
69-ամյա միանձուհին՝ Նոր Զենանդիայից, եւ 58-ամյա սպասավորուհին՝ Իռլանդիայից, հունիսի 5-ի երեկոյան վերելակից օգտվել են Մարիստի վանքում, Էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով խցիկը հանկարծ կանգ Է առել: Կանայք փորձել են դուրս գալ վերելակից, ինչպես նաեւ բղավել են եւ օգնության կանչել, բայց հանգստյան օրերին շենքում ոչ ոք չի եղել:
Հունիսի 9-ին միանձնուհիներին հայտնաբերել Է հավաքարարը, որը տեսել Է, որ վերելակը լռվել Է եւ հարցրել Է, թե մարդ կա արդյոք այնտեղ:
Դրանից հետո վանքի աշխատակիցը արտակարգ ծառայություններ Է կանչել, սպասավորուհիներին հանել են վերելակից եւ տարել հիվանդանոց, որտեղ նրանց մոտ ջրազրկում են ախտորոշել:
Ինչպես միանձնուհիները հայտնել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցներին, ակամա բանտարկության ընթացքում իրենք «շարունակ աղոթել են», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: