Արմեն Աշոտյանը գործուղումներից վերադարձել է կոնկրետ արդյուքներով
SocietyՀՀ կրթության և գիտության նախարարը միշտ գործուղումների է մեկնել է այն դեպքերում, երբ Հայաստանի ներկայացվածությունը տվյալ միջոցառմանը կարևոր է համարել: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք նա հրաժարվել է գործուղումից՝ պետական բյուջեի միջոցները խն այելու համար:
«Բազմաթիվ գործուղումներից հրաժարվել եմ: Ես պոպուլիստ չեմ եղել: Ես միշտ գնացել եմ այն գործուղումներին, երբ կարծել եմ, որ Հայաստանի ներկայացվածությունը կարևոր կլինի, որտեղից էլ եկել եմ կոնկրետ արդյունքներով, և երկիրը ներկայացրել եմ հավուր պատշաճի: Կարծում եմ, որ 6 տարվա գործունեության մեջ արտաքին ճակատը ամենալավն է պաշտպանված եղել»,- նշեց Արմեն Աշոտյանը: