Թուրքիայի ղեկավարությունը Թալեաթի, Էնվերի և Քեմալի հետ կիսում է Ցեղասպանության բեռը. ԱԺ փոխնախագահ
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայոց խորհրդարանի ներկայացուցիչները չէին կարող անմասն մնալ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ Ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի հարցում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մասնավորապես, մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց պատմական հայտարարություն՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հո ւյների եւ ասորիների ցեղասպանությունը. դրանով իսկ վերահաստատվեց, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ բոլոր ցեղասպանությունների արդար դատապարտման ջահակիրներ ենք»,- ընդգծեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովը հետամուտ է եղել, որպեսզի ձեւավորվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղապանության» միջազգային հարթակ, որի նպատակն է, համախմբելով տարբեր երկրների խորհրդարանականների ներուժը, պայքարել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ: «Ավելին՝ Հայաստանի ԱԺ պատգամավորների ջանքերով եվրոպական մի շարք երկրներում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշներ»,- հայտնեց ԱԺ փոխնախագահը:
Ըստ Շարմազանովի՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը, ժխտելով թե՛ Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ թե քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանությունը, կիսում է հանցագործության բեռը Թալեաթի, Էնվերի եւ Քեմալի հետ: «Ավելին՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարն իր պետությանը սպառնացող վտանգների շարքում առանձնացնում է նաեւ հայությանը: Սա հայատյացության եւ նացիզմի դասական օրինակ է: Մեր ուղերձն է աշխարհի խորհրդարանականներին՝ պետք է բացառել նոր թալեաթների, նոր էնվերների, նոր քեմալների, եւ, ի վերջո, նոր հիտլերների ծնունդը»,- եզրափակեց ԱÔ º փոխնախագահը: