Հասմիկ Կարապետյանը` 90-ականների «չամիչ» աղջիկ. ինչպես է կնոջ բարոյականությունը կասկածի տակ դրվում (լուսանկարներ, տեսանյութ). Armlur.am
LifestyleArmlur.am-ը գրում է.
Նախորդ դարավերջը ձևավորեց հայկական շոու-բիզնես կոչվածը, ու հենց այդ ժամանակ ասպարեզ եկան հայկական շոու-բիզնեսի առաջին ներկայացուցիչները: Նրանցից շատերի աստղը փայլեց ու մարեց գրեթե միաժամանակ, բայց որոշները մինչ օրս սիրված են ու պահանջված. նրանց հիշում են, նրանց մասին բամբասում են, իսկ երգերը` դեռ լսում:
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ սկսում է հարցազրույցների շարք derby-դարի ամենապայծառ հայ աստղերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը 90-ականների գալակտիկայից Հասմիկ Կարապետյանն է: «Չամիչ» աղջկա կերպարը նրան վերագրվեց ու էլ չպոկվեց նույնիսկ, երբ ռոք ժանրում երգեց ու որոշ չափով բաց ֆոտոսեսիայով հանդես եկավ ամսագրերից մեկի շապիկին:
Նա բեմից երգեց իր մեղեդին ու այդ բեմում և բեմից դուրս ընդունվեց ու դարձավ սիրված: Հասմիկի երգերը դարձան նոր սերնդի մանկության տանգոն, ինքը՝ նոր սերնդի ամենազգացմունքային երգչուհին: Երգչուհին գիտի՝ կարևոր է, որ մարդ ունենա իր գույնը ու առանձնանա բոլորից, ու վստահ է, որ ինքն էլ այդ մարդկանցից է: Երգչուհու գունապնակի առաջին ու ամենապայծառ երանգների մասին Armlur.am-ին պատմում է հենց ինքը՝ Հասմիկ Կարապետյանը: 
Որպես սկիզբ
Մանուկ հասակում դաշնամուրային դպրոց էի այցելում: 13 տարեկանից սկսեցի մեղեդիներ հորինել, որոնք սինթեզում էի գրածս բանաստեղծությունների հետ, որոնք վերջում երգեր էին դառնում: Որպես հեղինակ ինձ նկատեցին Եղիշե Պետրոսյանը և Արտավազդ Բայաթյանը, ու առաջին երգիս ձայնագրությունը եղավ հենց «Արձագանք» ստուդիայում: Մայրիկիս հետ գնացել էի ձայնագրվելու. ուղղակի բախտի բերմամբ այդ օրը, այդ ժամին այնտեղ եկան «Երրորդ ալիք» հաղորդման հիմնադիր Արտավազդ Եղոյանն ու հաղորդավար Կարեն Քոչարյանը: Նրանք ինձ նկատեցին, հետո հարցրին, թե ինչու եմ 16 տարեկան հասակում երգում անպատասխան սիրո մասին (երգս կոչվում էր «Չգիտեմ»), իսկ ես հպարտորեն պատասխանեցի, որ սերը տարիք չի հարցնում: Ես նկարահանվեցի այդ շաբաթվա «Երրորդ ալիք» հաղորդաշարում: Ու դա դարձավ ճակատագրական օր ինձ համար: 
Նմանակե՞լ. երբե՛ք
90-ականներին ինձ համեմատում էին ռուս երգչուհի Լինդայի հետ: Իրականում այդ տարիներին ես իրոք Լինդայի երգարվեստի ազդեցության տակ էի, քանի որ այդ ժամանակաշրջանի համար նա շատ յուրահատուկ ու չկրկնվող երգչուհի էր: Նրա խենթ շարժումները բեմի վրա ինձ շատ էին գրավում: Գուցե, գործիքավորողներս հասկանալով, որ ինձ վրա կա նրա ազդեցությունը, լինդայական երանգ են տվել իմ երաժշտությանը, սակայն ես հաստատ չեմ ձգտել դրան: Բայց ես ունեմ մի լավ հատկություն. ինչ էլ որ ես սիրում եմ կամ ինչից էլ որ ազդվում եմ` ես իմ մեջ եփելով իմ ձևով եմ մատուցում այդ ամենը հանդիսատեսին: Ես առհասարակ չեմ սիրում նմանակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: