Ընդլայնվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնի շրջանակը
CultureՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացման աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն այս տարի ներառում է էպոսասացության մրցույթ և շարադրությունների օլիմպիադա: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթի հաղթողները հանդես կգան փառատոնի եզրափակիչ միջոցառմունը, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում` միտված լինելով այն դարձնել էպոսի կենսունակության և հանրահռչակման մշակութային տարածք:
Այս տարվա նորարարությունն այն է, որ առանձին միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:
«Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին Արագածոտնիմարզի Ուջան համայնքում, հաջորդ տարիներին` Իրինդ և Ներքին Բազմաբերդ համայնքներում: Փառատոնի նպատակն էնպաստել ազգային, ավանդական, հոգևոր-մշակութային արժեքների ճիշտ ընկանդմանն ու գիտակցմանը, դրանց տարածմաննու պահպանմանը: Այն կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Սասնա ծռեր կամՍասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչնյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: