Տարբեր ազգերի հարսանեկան «նորաձևությունը» (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Սովորաբար, հարսանեկան զգեստ ասելով` պատկերացնում ենք ճերմակ ժանյակավոր զգեստ` երկար, նուրբ քողով:
Ինչպես նշում է womenssecrets.me կայքը, հնում մարդիկ առավել մեծ ուշադրություն են դարձրել հարսի քողին, քանի որ համարում էին, թե այն պաշտպանում է աղջկան չար աչքից: Այնուհանդերձ՝ մեր օրերում կան բազմաթիվ կանայք ու աղջիկներ, ովքեր ամուսնանալիս նախապատվությունը տալիս են ոչ թե ժամանակակից, այլ իրենց ազգային ավանդական հարսանեկան զգեստին ու քողին:
Նորվեգիայում հարսնացուի գլխին զանգակներով թագ են դնում, որը հեռու է պահում չարքերին:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում աղջիկն ամուսնանում է ահա այսպիսի հետաքրքիր գլխարկով:
.jpg)
Ղազախստանում հարսնացուի գլխին ընդունված է դնել փետրավոր ծայրով սուր գլխարկ: Հարկավոր է, որ այդ փետուրներն անպայման դիպչեն փեսայի տան դռանը:
.jpg)
Բուլղարիայի մուսուլմանները հարսնացուի դեմքը պատում են սպիտակ կավով ու դրա վրա վառ գույներով նախշեր անում: Մազերի մեջ պարտադիր կերպով պետք է լինեն ծաղիկներ ու դեմքին թափվող փայլփլուն թելեր:

Եմենում հարսը ստիպված է գլխին կրել շատ ծանր գլխադիր, որի վրա մեծ քանակությամբ արծաթ է դրվում: Համարվում է, որ որքան ծանր ու առատ զարդարված լինի հարսի գլխադիրը, այնքան ավելի երջանիկ կլինի նրա ամուսնությունը:.jpg)
Թուրքմենստանում հարսնացուն կրում է հասաբա կոչվող գլխադիրը, որի բարձրությունը կարող է հասնել 30 սմ-ի: Այն բաղկացած է խմորի միջոցով իրար ամուր կպցրած գործվածքի տարբեր շերտերից:
.jpg)